Saturday, 20 04 2024
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին

Արտակարգ դեպք Երևանում․ մեքենայից կրակոցներ էր արձակել՝ գնդակը դիպել էր շենքի պատուհանին

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 25-րդ գլուխը վերաբերում է հասարակական կարգի և բարոյականության դեմ ուղղված հանցագործություններին։ Առաջին՝ 258-րդ հոդվածը խուլիգանությունն է։ Հանցատեսակի դրսևորման մի դեպք, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, մարտի 13-ին արձանագրվեց ոստիկանության Էրեբունու բաժնում։ Ժամը 10։20-ի սահմաններում, ոստիկանության բաժնում ահազանգ ստացվեց։ Քաղաքացին հայտնում էր, որ գիշերը կրակել են հարևանի տան վրա։

Մայրաքաղաքի Տիգրան Մեծի պողոտայի 36 շենք մեկնեց օպերատիվ խումբ։ Զննությամբ պարզվեց, որ կրակել են փողոցի կողմից։ Գնդակը անցնելով պատշգամբի արգելապատնեշը, կոտրել էր երկշերտ ապակու դրսի շերտն ու մնացել պատշգամբի դռան մեջ։ Ըստ տուժողի՝ լսվել էր 2-3 կրակոց։

Բարեբախտաբար պատշգամբում մարդ չէր եղել։ Գնդակն անցել էր հենց այն հատվածով, որտեղ տան բնակիչները սովորաբար նստում են։

Գնդակն ուղարկվեց դատաձգաբանական փորձաքննության։ Ըստ եզրակացության՝ կրակել էին 7,62մմ տրամաչափի թմբուկավոր ատրճանակից։

Մարտի 14-ին, փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով։

Հանցագործության արագ բացահայտման համար ներգրավվեցին նաև ոստիկանության Երևան քաղաքի քրեական հետախուզության բաժնի աշխատակիցները։ Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների հետ ձեռնարկվեցին համալիր օպերատիվ հետախուզական միջոցառումներ։

Նույն օրը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզույզները օպերատիվ տեղեկություններ ստացան, որ կրակոցները հնարավոր է արձակած լինի Խորենացու փողոցի բնակիչ, 35-ամյա Ալբերտ Խոջոյանը՝ իր «ԲՄՎ» մեքենայից։

Տեղեկությունները հաստատվեցին տարածքը հսկող մասնավոր տեսախցիկների տեսագրությունների վերծանմամբ, որտեղ պարզ երևում է դեպի խաչմերուկ շարժվող «ԲՄՎ» մակնիշի մեքենան, որից հենց շարժման ընթացքում արձակվում են կրակոցները։

Ալբերտ Խոջոյանը հայտնաբերվեց Խորենացի փողոցի իր բնակարանից և խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության Էրեբունու բաժին։

Բաժնում նա ոստիկաններին հայտնեց, որ հրազենը պատկանել է պապին և պատահաբար է կրակել։ Ոստիկանների ունեցած նախնական տեղեկություններով, մարտի 13-ի գիշերը, Խոջոյանը եղել էր անսթափ վիճակում։

Դեպքի վերլուծությամբ, Խոջոյանի նշած այդ չակերտավոր «պատահականությունը» կարող էր ունենալ անհամեմատ ծանր հետևանքներ։ Չնայած, որ հասարակական կարգի և բարոյականության դեմ ուղղված հանցագործությունը՝ ապօրինի պահվող զենքի գործադրմամբ, ինքնին մեղմ արձագանք ունենալ չի կարող։

Նրա տան խուզարկությամբ հայտնաբերվեց և առգրավվեց 1519 համարի «Նագան» տեսակի ատրճանակը, որը փաթեթավորվեց և ուղարկվեց դատաձգաբանական փորձաքննության։

Ալբերտ Խոջոյանը ձերբակալված է։

Քննությունը շարունակվում է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում