Ռուսական օդային հարվածներից Արևելյան Ղուտայում զոհվել է 57, վիրավորվել՝ ավելի քան հարյուր քաղաքացի: Այս մասին հայտնել է Սիրիայի մարդու իրավունքների մոնիթորինգի կենտրոնը: «Ռուսական ինքնաթիռները ռմբակոծել են նաև Կաֆր Բատնա և Սաբկա քաղաքները, որտեղ զոհվել է համապատասխանաբար 46 և 11 մարդ»,-նշված է հայտարարության մեջ:
Նշվում է, որ օդային հարձակման ժամանակ կիրառվել են ջերմային խառնուրդով պայթուցիկ նյութեր, ինչի հետևանքով վիրավորները ստացել են հիմնականում ծանր այրվածքներ: Համաձայն ստացված տեղեկատվության՝ այսօր Արևելյան Ղուտայից փախուստի է դիմել ավելի քան 4,1 հազար մարդ:
Բացի այդ, նույն օրը Սիրիայի հյուսիսում՝ Աֆրին քաղաքի շրջակայքում, թուրքական օդային ուժերի ռմբակոծության հետևանքով զոհվել է 22 քաղաքացի, որոնց թվում՝ նաև երեխաներ: