Tuesday, 23 04 2024
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»
Վրաստանը խոսեց «երկար մտածելուց» հետո
Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլը
Հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում
Դանիայի թագավորության պատվիրակությունն այցելել է Մարտունի համայնք
Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշանով
Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է միայն, երբ թշնամանք չլինի. Փաշինյան
ԼՂ հայերի վերադարձը նման պայմաններում անհնարին եմ համարում. Փաշինյան
ՌԴ-ն և Ադրբեջանը հիբրիդային հարձակում են գործել ՀՀ-ի դեմ բրյուսելյան հանդիպումը կանխելու համար
ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել. չունեմ պատասխան՝ ինչու ենք մնում այնտեղ. Փաշինյան
Վարորդը ի նշան բողոքի ավտոմեքենան վարել է Գյումրու քաղաքապետարանի ուղղությամբ
Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ն ենք ձեռք բերել. ուժերի բալանսը կարևոր է խաղաղության համար
23:18
Մոսկվան Ալիևին հրավիրել է ավելի քան բաց խոսակցության
ԵՄ-ի հետ մերձեցման հրապարակային ճանապարհով ենք գնում. գաղտնի պայմանավորվածություններ չունենք
Մենք գիտենք այդ կարմիր գիծը․ վարչապետն ու նախագահը հանդիպել են
Մեքենայով հարվածել է համագյուղացու մեքենային, վիճել են և դանակահարել
Տավուշի «սրբազան պայքարը»․ նոր դերաբաշխում է արվել

Ռուս-թուրքական եղբայրություն` Հայաստանի հաշվին. պատմության խորքից եկող ներկա

Ռուսաստանի խորհրդային ֆեդերատիվ սոցիալիստական հանրապետության (ՌԽՖՍՀ) կառավարության և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության միջև 1921 թվականի մարտի 16-ին կնքվեց պայմանագիր, որը դարձավ ռուս-թուրքական երկրորդ կոնֆերանսի հիմնական արդյունքը: Սույն պայմանագրով Ռուսաստանը ճանաչում է Թուրքիայի ինքնիշխանությունը Ազգային մեծ ուխտի՝ թուրքական ճանաչած բոլոր տարածքների նկատմամբ։ Թուրքիան իր հերթին հրաժարվում էր Բաթումից` փոխարենը ստանալով Սուրմալուի գավառը։
Տխրահռչակ այս պայմանագիրը, ըստ էության, հակահայկական է և նպաստել է տարածաշրջանային ստատուս-քվոյի հաստատմանը, որն ուղղակիորեն հարվածում է Հայաստանի կենսական շահերին: Պայմանագրի համաձայն` Թուրքիային էին անցնում ոչ միայն ամբողջ Կարսի մարզը, այլև Սուրմալուի գավառը, որը երբեք չէր եղել Թուրքիայի կազմում։ Սակայն թուրքական պատվիրակությունը չի բավարարվում այդքանով և պահանջում է, որպեսզի Նախիջևանի մարզը չմնա Հայաստանի կազմում, այլ դրվի Ադրբեջանի հովանավորության տակ, վերջինս էլ պետք է պարտավորվեր ապագայում չզիջել այդ հովանավորությունը մի երրորդ պետության, այսինքն՝ Հայաստանին։

ՌՍՖՍՀ-Թուրքիա «ընկերության և եղբայրության պայմանագիրը», ինչպես նշված է պայմանագրի նախաբանում, բացահայտում է Անկարայի և Մոսկվայի ռազմավարական գործընկերությունը և նրանց հակահայկական քաղաքականության էությունը:

Մոսկվայի պայմանագրի՝ Հայաստանին վերաբերող մասը միջազգային իրավունքի խախտում է, քանի որ «պայմանագրերը կարող են վերաբերել միայն պայմանագիրը ստորագրող կողմերին և որևէ պարտավորություն կամ իրավունք չեն ստեղծում պայմանագրին մաս չկազմող երրորդ կողմի համար՝ առանց վերջինիս համաձայնության»: Այս հիմնադրույթն ամրագրված է Պայմանագրային իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիայի 34-րդ հոդվածում՝ A treaty does not create either obligations or rights for a third State without its consent:

1921թ-ի Մոսկվայի՝ մարտի 16-ի պայմանագիրը գործում է մինչև հիմա: Մոսկվան և Անկարան ոչ միայն մտադիր չեն հրաժարվել այդ պայմանագրից, այլ իրենց այսօրվա սերտ համագործակցությամբ ավելի են զարգացնում 20-րդ դարասկզբին հաստատված ստատուս-քվոն: Ավելին` 2016թ-ի ապրիլին մենք, ըստ էության, ականատես դարձանք ռուս-թուրքական հակահայկական «եղբայրության» նոր դրսևորման: Հենց այդ հիմքով Ադրբեջանը սանձազերծեց Քառօրյա պատերազմը: Ռուս-թուրքական «մեղրամսի» «դառը պտուղները» Հայաստանը կարող է կրկին ճաշակել. բարեբախտությունն այն է, որ Հայաստանը հիմա միջազգային իրավունքի լիակատար սուբյեկտ է և ունի ռեսուրսներ նոր հնարավոր դավադրությունները կանխելու համար:

Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ, իհարկե, կատարվել է ոտնձգություն, սակայն իրական քաղաքականության ռեժիմում անկարելի է պատկերացնել, որ Հայաստանը կարող է ազդել Մոսկվայի և Անկարայի քաղաքականության վրա: Մյուս կողմից` պատմությունը չի կարող փաստարկ լինել քաղաքականության մեջ, իսկ 1921թ. մարտի 16-ի ռուս-թուրքական պայմանագրի Հայաստանին վերաբերող կետերի չեղարկումը, ըստ էության, ենթադրում է պահանջատիրության և Հայ դատի բարձրացում պետական քաղաքականության մակարդակի, ինչը միջազգային իրավունքի տեսակետից ենթադրում է, թե Հայաստանը հայտնվում է պատերազմական իրավիճակում։ Ինքնին հասկանալի է, որ Հայաստանի ոչ մի իշխանություն չի գնա նման արկածախնդրության:

Հայաստանը, անշուշտ, պետք է դասեր քաղի պատմությունից, որը, առաջին հերթին, հուշում է վարել դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականություն` երկրի անվտանգությունը երաշխավորված դարձնելու, ռուս-թուրքական հարաբերություններում մանրադրամի չվերածվելու նպատակով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում