«Ելք» դաշինքում Քաղաքացիական պայմանագրի ներկայացրած ճանապարհային քարտեզի շուրջ քննարկումները շարունակվում են: Այս մասին այսօր՝ մարտի 16-ին, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
«Որևէ մեկն այս պահին հիմք չունի ասելու, որ մենք այդ հարցում ընդհանուր հայտարարի չենք գա, տարաձայնություններ կան, եղել են և մենք այժմ դրանք քննարկում ենք: Մենք ունենք 14+4 օրվա գործողությունների ծրագիր, այդ 14 օրվա մեկնարկին դեռ բավականին ժամանակ կա, նույնիսկ եթե մենք երեկ կամ մեկ շաբաթ առաջ համաձայնության գայինք ճանապարհային քարտեզի շուրջ, իրագործումը լինելու էր այս ամսվա վերջին»,- ասաց Փաշինյանը: