Բոլոր պայքարող ուժերը պետք է միավորվեն, որովհետև այլ շանս ես չեմ տեսնում, դա կախված է մեր համառությունից: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամ Կարապետ Ռուբինյանը:
Ռուբինյանին կարծիքով ՝ հուսահատվելու բան չկա, պետք է պայքարել, ՔՊ-ն էլ է պայքարում լավ է, միասին կպայքարենք:
«Իշխանությունը գող, սիրտը դող վիճակում է: Մտավախություն կա, որ ժողովուրդը ոտքի կկանգնի և իրենց կշպրտի պատմության աղբանոցը:Լկտի դատարկաբանություն է, ՀՀԿ-ն էլ գիտի, որ ձայները գնել են փողով և իշխանական լծակները օգտագործելով»,-նշեց Ռուբինյանը: