Մեծ Բրիտանիան շատ հավանական է համարում, որ ԳՌՈւ նախկին գործակալ Սերգեյ Սկրիպալի թունավորման հրամանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն է տվել: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը:
«Մենք ռուսների դեմ ոչ մի բան չունենք: Տեղի ունեցածը ռուսոֆոբիայի պատճառ չի դառնա: Մեր պահանջներն ուղղված են Պուտինին ու Կրեմլին, ինչպես նաև նրա որոշմանը: Մենք շատ հավանական ենք համարում, որ Բրիտանիայի տարածքում նյարդային համակարգը կաթվածահար անող թույնի կիրառելու որոշումը նրանն է», – ասել է Ռոյթերը: