«Իմ խորին համոզմամբ՝ մենք, որպես պետություն, պետք է միջազգային ատյաններում այս խնդիրն առաջ տանենք, որովհետև միայն մենք չէ, որ հայրենազրկվել ենք։ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցածը միայն մեզ չի հայրենազրկել, այլ նաև Պոնտոսի հույներին և ասորիներին, որոնք ևս հայրենազրկվել են։ Եվ խնդիրը պետք է ՄԱԿ-ի մակարդակով իրավաբանորեն ձևակերպել, որ պատիժ սահմանվի նաև հայրենիքից զրկելու համար»,- «Հայոց ցեղասպանության պատճառով հայության կրած նյութական վնասները. «լքյալ գույք» և հայրենազրկում» թեմայով գիտաժողովին ասաց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը՝ հավելելով, որ հայրենազրկումը շատ ավելի սարսափելի երևույթ է, քան ցեղասպանությունը, քանի որ հայրենիք չունենալու պարագայում ազգը կարող է տարալուծվել, փոշիանալ և վերանալ ընդհանրապես։