Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Ազատամարտիկներին կալանքի տակ են պահում, որ նրանց մեջ սպանեն հայրենիքը, ըմբոստ ոգին ․․․

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Կենտրոն վարչական շրջանի տարածքում գտնվող մասնաշենքում Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ շարունակվեց Նորք-Մարաշի զինված խմբի գործով դատական քննությունը՝ ըստ մեղադրանքի՝ «ՀՀ իշխանությունը յուրացնելու, զավթելու նպատակով ստեղծված հանցավոր համագործակցության» 20 անդամների՝ Արթուր Վարդանյանի,Վահան Շիրխանյանի, Անտոն Դիկրան Թոթոնջյանի, Գառնիկ Մարգարյանի, Վլադիմիր Առաքելյանի, Խաչիկ Ավետիսյանի, Ավետիս Բարեյանի, Վաղինակ Ստեփանյանի, Արթուր Եղիազարյանի, Վահագն Սալնազարյանի, Արման Հայրապետյանի, Էդվարդ Ներսիսյանի, Հարություն Սարիբեկյանի, Արա Պողոսյանի, Տիգրան Բոյաջյանի, Գևորգ Ջնդոյանի, Արկադի Մարդոյանի, Ասյա Մկրտչյանի, Մարինե Կաթանյանի, Նելլի Մինասյանի վերաբերյալ:

Դատական նիստի սկզբում Հարություն Սարիբեկյանի շահերի պաշտպան, փաստաբան Նարինե Ռշտունին միջնորդեց իր պաշտպանյալի խափանման միջոց կալանավորումը փոխել, կիրառել անազատության հետ չկապված խափանման միջոց կամ՝ այլընտրանքային միջոց՝ գրավ:

Փաստաբանը նշեց, որ իր պաշտպանյալը կալանքի տակ է 2 տարի 4 ամիս՝ 2015 թվականի դեկտեմբերի 3-ից: Գործը վարույթ ընդունելիս դատարանը որոշել է Հարություն Սարիբեկյանի խափանման միջոց կալանավորումը թողնել անփոփոխ, մինչդեռ, ըստ պաշտպանի, վերացել են Հարություն Սարիբեկյանին կալանքի տակ պահելու հիմքերը:

Պաշտպանը նշեց, որ իր պաշտպանյալը վատառողջ է՝ 2-րդ խմբի հաշմանդամ, 3 երեխա ունի, մասնակցել է Արցախյան պատերազմին: Վերջին շրջանում Հարություն Սարիբեկյանի առողջական վիճակը վատթարացել է՝ պաշտպանն ընթերցեց այն հիվանդությունների ցանկը, որոնք ախտորոշվել են Սարիբեկյանի հետազոտության արդյունքում, և նշեց, որ Սարիբեկյանը քաղաքացիական հիվանդանոցում բուժման կարիք ունի:

Մեղադրող դատախազ Էդգար Արսենյանն առարկեց պաշտպանի միջնորդության դեմ՝ նշելով, որ Հարություն Սարիբեկյանին կալանքի տակ պահելու հիմքերը վերացած չեն: Նա տևական ժամանակ մասնակցել է հանցախմբի գործունեությանը, մեղադրվում է ծանր հանցագործությունների համար: Ազատ արձակվելու դեպքում, ըստ դատախազի, Սարիբեկյանը կարող է նոր հանցավոր արարք կատարել կամ ազդել գործով անցնող անձանց վրա:

Արթուր Վարդանյանի շահերի պաշտպան, փաստաբան Լևոն Բաղդասարյանն ասաց՝ «նման բաներ» հայտարարելուց առաջ ցանկալի է, որ մեղադրողը գոնե մի քիչ «տիրապետի ինֆորմացիային»: Պաշտպանը նշեց, որ «պետական լիազոր մարմինը» ամբաստանյալներին կալանքի տակ է պահում, որ նրանց մեջ «սպանի Հայրենիքը, ըմբոստ ոգին…», որ սա «մեսիջ լինի» ըմբոստ քաղաքացիների համար՝ եթե նրանց մեջ ըմբոստանալու ցանկություն լինի, նրանց նկատմամբ էլ կկիրառվի նույնը…

Արթուր Վարդանյանը մեղադրողի առարկությունը նկատի ունենալով՝ ասաց. «Եթե դատախազը բոլորի համար պիտի նույն տեքստն ասի, թող էլ չգա… Ես խնդրում եմ՝ բավարարեք պաշտպանի միջնորդությունը»:

Վահան Շիրխանյանի շահերի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանը ասաց, որ մեղադրողի խոսքերից ելնելով՝ բոլորի համար կալանքի տակ մնալը արդեն իսկ կանխորոշված է, բոլորը պետք է մնան կալանքի տակ: Մինչդեռ պետք է անձի խնդիրները նույնպես քննության առնվեն՝ նրա խափանման միջոցի փոփոխման հարցը քննարկելիս…

Մեղադրողի խոսքերից ազդվեցին նաև ազատամարտիկ ամբաստանյալները:

Վլադիմիր Առաքելյանը հայտարարեց. «Էս շինծու գործերը ե՞րբ պիտի վերանան: Բոլորս էլ շինծու գործերի զոհն ենք, բոլորս էլ վատառողջ մարդիկ ենք… Կան մարդիկ, որ նույն հոդվածներով դրսում են, իսկ ազատամարտիկ տղերքը, որ կյանք են տվել երկրի համար, զնդանների մեջ են… Վերջապես արդարադատությունը պիտի կայանա՞ էս անտեր երկրում…»:

Խաչիկ Ավետիսյանը հայտարարեց. «Նախաքննական մարմինը ոչ մի գործ էլ չի արել: Ընդամենը մի հոգու ցուցմունքով էսքան մարդ ձերբակալվել է, իսկ ինքը ազատության մեջ է, էնպես էլ գալիս է էստեղ… Ես համաձայն եմ հարգելի պաշտպանի միջնորդությանը՝ Հարություն Սարիբեկյանի սանկցիան պետք է փոխվի, նա պետք է ազատ արձակվի»:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ:

Վերադառնալով՝ հրապարակեց որոշումը: Հղում կատարելով մի շարք օրենքների ու նաև՝ Եվրոպական կոնվենցիային՝ դատարանը մերժեց պաշտպանի միջնորդությունը՝ նշելով, որ այն անհիմն է:

Արթուր Վարդանյանի ու Անտոն Թոթոնջյանի շահերի պաշտպան, փաստաբան Սիրուշ Աղվանյանը վերստին միջնորդեց դադարեցնել իր պաշտպանյալների քրեական հետապնդումը, Արթուր Վարդանյանին անհապաղ ազատ արձակել, ինչպես նաև քրեական գործ հարուցելու միջնորդությամբ հանդես գալ ՀՀ գլխավոր դատախազության կողմից, պաշտպանի կարծիքով, դատարանին մոլորության մեջ գցելու համար: ՀՀ գլխավոր դատախազությունից դատարանին պատասխանել էին, որ 2015 թվականի նոյեմբերի 24-ից 28-ը գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը գործուղման մեջ է եղել Արցախի Հանրապետությունում, իսկ նրա տեղակալ Արմեն Հարությունյանը կատարել է գլխավոր դատախազի պաշտոնակատարի պարտականությունները: Նոյեմբերի 24-ին, լինելով ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատար, Արմեն Հարությունյանը այս հանցախմբի գործի քննությունը հանձնարարել է ԱԱԾ քննչական վարչությանը:

Պաշտպան Սիրուշ Աղվանյանը գտել էր գլխավոր դատախազության մամուլի ծառայության հաղորդագրություն, համաձայն որի ՝ 2015 թվականի նոյեմբերի 27-ին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հանդիպել է ՀՀ նախագահի հետ, քննարկվել են Սահմանադրական բարեփախումների վերաբերյալ հարցեր:

Ըստ պաշտպանի՝ մամուլի այս հաղորդագրությունը բավարար է, որ գլխավոր դատախազության պատասխանը՝ դատարանի հարցմանը, կեղծ փաստաթուղթ համարվի: Պաշտպանը նշեց.

«Փորձել են հերթական անգամ դատարանին գցել թյուրիմացության մեջ»:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, ապա մերժեց այս միջնորդությունը ևս՝ անհիմն լինելու պատճառով:

Մեղադրողը շարունակեց հրապարակել քրեական գործի 17-րդ հատորում առկա փաստաթղթերը:

Հրապարակվեց հանցախմբի անդամների հեռախոսային գաղտնալսված խոսակցությունների ձայնագրությունների զննության արձանագրությունը: Գործին առնչվող խոսակցություններն առանձնացված էին, նշված էր յուրաքանչյուր խոսակցության տևողությունը, ով՝ ում հետ է խոսել:

Մեղադրողը նշեց, որ հրապարակված արձանագրությանը կցված է 29 լազերային սկավառակ՝ հեռախոսային գաղտնալսված խոսակցությունների ձայնագրություններով:

Այս փաստաթղթի վերաբերյալ Վահան Շիրխանյանի շահերի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանը հայտարարեց, որ հրապարակված արձանագրության մեջ նշված է, թե զննության գործողության ընթացքում հեռախոսային գաղտնալսված խոսակցությունները վերարտադրվել են, համադրվել են վերծանված տեքստերի հետ ու առանձնացվել են՝ ըստ կարևորության, ըստ հեռախոսահամարների ու ժամանակագրության:

Հայկ Ալումյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց, որ զննության գործողությունը տևել է 4 ժամից մի քիչ ավել, մինչդեռ վերծանված խոսակցությունների ընդհանուր տևողությունը, ըստ արձանագրության մեջ հրապարակված տևողությունների, 6 ժամից ավելի է տևում:

Հայկ Ալումյանը նշեց. «Պարզ է դառնում, որ արձանագրությունն իրականությանը չի համապատասխանում… Ընթերակաները չորս ժամում չէին հասցնի լսել վեց ժամից ավելի տևող խոսակցությունների ձայնագրություններ, դրանք համադրել վերծանված տեքստերին… Ուրեմն երաշխիք չկա, որ վերծանումները համապատասխանում են բուն ձայնագրություններին»:

Պաշտպանը նաև նշեց, որ քրեական գործի 17-րդ հատորում հեռախոսային գաղտնալսված խոսակցությունների ձայնագրությունների թղթային վերծանումները չկան, հետևաբար զննության արձանագրությունն իրականությանը չհամապատասխանող արձանագրություն է:

Մեղադրողը Հայկ Ալումյանի հայտարարությունը «հիմնազուրկ» համարեց ու ասաց, որ թղթային վերծանումները գտնվում են քրեական գործի 18-րդ հատորում: Լազերային սկավառակների վրա կան ձայնագրությունները, դրանք կլսվեն ու կարող են համեմատվել թղթային վերծանումների հետ: Բացի այդ, զննության ժամանակ առանձնացվել են գործի համար կարևորություն ունեցող խոսակցությունները…

Հայկ Ալումյանը զարմացավ, որ իր հայտարարությունը մեղադրողի կողմից անվանվեց «հիմնազուրկ». «Ես չեմ ասում՝ քրեական գործի մեջ թղթային վերծանումները չկան: Արձանագրության մեջ գրված է՝ արձանագրությանը կցված են, բայց իրականում արձանագրությանը կցված չեն, այլ գտնվում են հաջորդ հատորում: Բացի այդ՝ ըստ արձանագրության՝ խոսակցությունների ընդհանուր տևողությունը ոչ թե չորս, այլ վեց ժամից ավելի է, դրանք չորս ժամում լսել հնարավոր չէր…

Վահան Շիրխանյանը դիմեց մեղադրողին. «Դուք իմ պաշտպանին վիրավորեցիք, նրա հայտարարությունը «հիմնազուրկ» անվանեցիք: Մի հատ մարդավարի ներողություն խնդրել չի՞ կարելի՝ հարց եմ տալիս»:

Մեղադրողը պատասխանեց, որ «հիմնազուրկ»-ը վիրավորական արտահայտություն չէ: Բացի այդ, եթե մեղադրողը չի արձագանքել Հայկ Ալումյանի վերջին ռեպլիկին, չի նշանակում, որ համաձայն է դրան…

Քրեական գործի 17-րդ հատորում առկա էր նաև լուսանկարների հավելված: Լուսանկարները նույնպես պարունակվում են գործին կցված սկավառակներում:

Դատարանը որոշեց հետազոտել 17-րդ հատորին կցված լազերային սկավառակները՝ դրա տեխնիկական հնարավորությունն ապահովելու համար հատուկ մասնագետ հրավիրելով:

Հեռախոսային խոսակցությունների ձայնագրություններ ու լուսանկարներ պարունակող լազերային սկավառակների հետազոտությունը կսկսվի հաջորդ նիստում՝ մարտի 17-ին:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ հանցավոր «համագործակցությունը, կազմակերպված խումբը» ստեղծել ու ղեկավարել է Արթուր Վարդանյանը:

Խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք են բերվել զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, սարքեր՝ ՀՀ իշխանությունը բռնությամբ զավթելու նպատակով, սակայն 2015 թվականի նոյեմբերի 25-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները վնասազերծել են բացահայտված խմբի անդամներին:

Հայր Անտոնը՝ «Ռադիո Մարիամ» մշակութային հիմնադրամի տնօրեն, Գյումրու Կաթոլիկե եկեղեցու քահանա, ՀՀ և Ավստրալիայի քաղաքացի Անտոն Դիկար Թոթոնջյանը, ըստ մեղադրանքի՝ 2015 թվականի ապրիլից «անձնապես» ծանոթացել է Իսպանիայից Հայաստան ժամանած Արթուր Վարդանյանի հետ, մասնակցել է վերջինիս ստեղծած հանցավոր «համագործակցությանը»՝ ֆինանսավորելով այն:

Ըստ մեղադրանքի՝ Վահան Շիրխանյանը 2015 թվականի մայիսից «անձնապես» ծանոթանալով Հայր Անտոնի, Իսպանիայից ժամանած Արթուր Վարդանյանի հետ, նրանց առաջարկությամբ ստանձնել է մասնակցել վերջինիս ստեղծած հանցավոր համագործակցությանը…

Ամբաստանյալներին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 223 հոդվածի 2-րդ, 235 հոդվածի 3-րդ, 35-300 հոդվածի 1-ին մասերով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում