Վրաստանում, Գուդուարիի լեռնադահուկային առողջարանում, ջարդված վերհան մեքենան այս ու այն կողմ է շպրտել դահուկորդներին։ Այս մասին վկայում է ականատեսների տեսագրած նյութը, որ տեղադրվել է Facebook սոցցանցում։
Վերհան մեքենան հակառակ ուղղությամբ է աշխատում, մարդիկ արագության տակ թռչում են նստարանների վրայից։ Ոմանց մեքենան շպրտում է մեծ ուժով։
https://www.facebook.com/yanshyn/videos/10210410103119989/
Նախնական տվյալներով՝ խափանվել են մեքենայի էլեկտրական արգելակները։ Առողջարանի Facebook-յան էջում նշել են, որ տաս մարդ է տուժել, զոհեր, բարեբախտաբար, չկան։