Ամերիկյան լազերային զենքն արդեն Եվրոպայում է։ Երեկ, մարտի 15-ին, հաղորդվել է, որ ԱՄՆ 2-րդ հեծելազորային գունդը, որը տեղակայված է Բավարիայի Ֆիլսեք քաղաքում, փորձարարական Stryker MEHEL 2.0 զրահափոխադրիչ մեքենա է ստացել։
Զրահավոր փոխադրիչ Stryker MEHEL 2.0 մեքենան Գերմանիա է ժամանել Stryker Infantry Carrier Vehicle Dragoon (ICVD) զրահամեքենաների շարքից հետո և արդեն հասցրել է մասնակցել զորավարժություններին։
ԱՄՆ ՊՆ–ում նշում են, որ փորձարարական լազերային սարքավորումը կուժեղացնի հակաօդային պաշտպանության հնարավորությունները, ինչպես նաև կօգնի գնահատել Stryker MEHEL 2.0–ի հնարավորությունները եվրոպական պայմաններում։
Զինվորականների կարծիքով՝ հրթիռների փոխարեն լազերի օգտագործումը թույլ կտա մատչելի և էֆեկտիվ պայքարել ոչ մեծ անօդաչու սարքերի և այլ ցածր թռչող օդային օբյեկտների դեմ։