Կրասնոգորսկում բռնել են օրենքով գող Գեորգի Գուգուշվիլիին՝ Գոգա Փոթեցուն, ով, ինչպես կարծում են իրավապահները, կապ ունի գործարար Ալեքանդր Խարչենկոյի սպանության հետ՝ 2013 թվականին։
Գուգուշվիլիի հետ բռնել են նաև քրեական աշխարհի ևս երկու ներկայացուցչի։ Ստուգվում է նրանց հնարավոր կապը անցյալ տարիների հանցագործությունների հետ։
2013 թվականի հունիսի 9-ին Մոսկվայում, Բոլշայա Նիկիտինսկայա փողոցում, N16 շենքից ոչ հեռու սպանվել էր ձեռնարկատեր Ալեքսանդր Խարչենկոն։ Գործարարը մահացել էր կրծքավանդակի շրջանում դանակի հարվածից։ Նրան էր պատկանում մոտակայքում գտնվող փողոցային սննդի Meat Point կրպակը։
Խարչենկոն հոր կողմից չեչեն է եղել, մոր կողմից՝ ուկրաինացի, ծնվել է Գրոզնիում, հետո ընտանիքով տեղափոխվել են Եվրոպա։ Մոսկվա նա եկել էր մահից չորս տարի առաջ՝ 2009 թվականին։