Ամերիկյան Apple կորպորացիան Չինաստանի գործարանում երկու շաբաթով դադարեցրել է iPhone-ի արտադրությունը։ Դադարեցման պատճառը Կուանշանում սմարթֆոնների արտադրության մեջ խախտումների դեպքերն են եղել, երբ օգտագործել են մի ընկերության անջրաթափանց բաղադրամասերը, որը սերտիֆիկատ չի ունեցել։
Նշվում է, որ յուրաքանչյուր հինգերորդ iPhone 8–ը արտադրվում է չինական Wistron կորպորացիայում, իսկ մնացած սմարտֆոններն արտադրվում են Foxconn ընկերությունում։