Thursday, 25 04 2024
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում

Ա.Քարամյան. Մոտ175 երիտասարդ ընտանիք պետական աջակցությամբ տուն է գնել

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերով նախարարության, ֆինանսների նախարարության և Կենտրոնական բանկի հետ համատեղ մշակված տարբերակով նախաձեռնել են «Երիտասարդ ընտանիքների աջակցման ծրագրում» կատարել մի քանի փոփոխություներ: Հստակեցվել են որոշակի հասկացություններ, թե ինչ ասել է՝ միայնակ ծնող, երիտասարդ ընտանիք: Փոփոխության արդյունքում ՀՀ ոչ քաղաքացին, որը ամուսնացած է ՀՀ քաղաքացու հետ, ևս կարողէ դառնալ ծրագրի շահառու: Եթե սույն թվականի հունվարի 29-ի որոշմամբ սահմանվում էր, որ վերջնական վարկի տոկոսադրույքը չի կարող տարեկան 9 տոկոսից ավել լինել, ապա այսօր մարզաբնակ երիտասարդ ընտանիքների համար առավելագույն տոկոսադրույքը տարեկան սահմանվել է մինչև 7.5 տոկոս: «Այսինքն՝ եթե քաղաքաբնակ ընտանիքների համար պետության սուբսիդավորման մասը 2 տոկոս էր սահմանված, ապա մարզաբնակների համար սուբսիդավորումը սահմանվում է 4 տոկոս: Այս պահի դրությամբ, ֆինանսավորում է ստացել 175 ընտանիք: Շուրջ 30 վարկային փաթեթներ գտնվում են քննարկման մեջ, և առաջիկա 15 օրվա ընթացքում դրանց ճնշող մեծամասնությունը կբավարարվի: Նրանց բացարձակ մեծամասնությունը երևանաբնակներ են: Ընդամենը 10 տոկոսն են մարզերից»,- նշեց փոխնախարարը և ավելացրեց, որ կանխավճարի չափը Երևանում շարունակում է մնալ 30 տոկոս, իսկ գյուղերում կանխավճարը կլինի 10 տոկոս, սակայն՝ եթե հավելյան գույք գրավ դնեն: Բնակարան ձեռք բերելու գումարային առավելագույն շեմը լինելու է 16 միլիոն դրամ, այսինքն՝ շուրջ 44 հազար դոլար: Արսեն Քարամյանի խոսքերով՝ պարտադիր չէ, որ երիտասարդ ընտանիքները շքեղ բնակարաններ ձեռք բերեն, որովհետև գործ ունենք սոցիալական ծրագրի հետ: Իսկ այն հարցին ի պատասխան, թե որո՞նք են համարվում երիտասարդ ընտանիքներ, պարզաբանեց. «Նրանց հանրագումարային տարիքը չպետք է գերազանցի 60 տարեկանը: Ընդ որում՝ ամուսիններից մեկի տարիքը չպետք է գերազանցի 35 տարեկանը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում