Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 37 անդամ միացել են Հայաստանին և Արցախին 70 մլն դոլար հատկացնելու կոչին

Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի 36 անդամ միացել են Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնեին՝ կոչ անելով պետության արտաքին օգնության հատկացումների ենթահանձնաժողովի նախագահ Հալ Ռոջերսին և անդամ Նիտա Լոուեյին՝ 2019 թվականի ֆինանսական տարում աջակցել Արցախին և Հայաստանին 70 մլն ԱՄՆ դոլար օգնություն տրամադրելու փաթեթին: Այս մասին տեղեկացրին Հայ դատի ԱՄՆ հանձնախմբից:

«Մենք ցանկանում ենք ևս մեկ անգամ մեր երախտիքի խոսքն ուղղել կոնգրեսմեն Փալոնեին, հայկական հարցերով հանձնախմբի ղեկավարությունում նրա գործընկերներին, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր միացել են Արցախի և Հայաստանի համար «խաղաղության և բարգավաճման» փաթեթին աջակցելու գործին»,- նշել է Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համփարյանը:
Հայկական հարցերով հանձնախմբի առաջարկած գումարն ու քաղաքական առաջնահերթությունները համապատասխանում են Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի կողմից առաջարկված օգնության ծավալներին, որոնք փետրվարին ներկայացվել էին Սենատին: Այն ենթադրում է 10 միլիոն ԱՄՆ դոլար տրամադրել Արցախին. 6 մլն ԱՄՆ դոլարը՝ ավարտին հասցնելու ականազերծման աշխատանքները, օգնություն ցուցաբերելու հաշմանդամներին, իսկ 4 մլն ԱՄՆ դոլարը՝ աջակցելու խաղաղության հաստատման Ռոյս-Էնգել առաջարկին:

Հայաստանին առաջարկվում է տրամադրել 60 մլն ԱՄՆ դոլար. 30 մլն ԱՄՆ դոլարը՝ որպես տնտեսական աջակցություն, 10 մլնը՝ ռազմական օգնություն և 20 մլնը՝ օգնելու Հայաստանին ծառայելու որպես մերձավորարևելյան շրջանից եկող փախստականների համար ապահով վայր:

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբն առաջարկել է նաև կասեցնել ԱՄՆ կողմից Ադրբեջանին տրամադրվող ռազմական աջակցությունը և ուժեղացնել 907-րդ բանաձևը՝ «Ազատության աջակցության ակտ»-ը, որով սահմանափակվում է Ադրբեջանին տրվող օգնությունը, քանի այն դեռ չի դադարեցրել թշնամական գործողությունները Հայաստանի դեմ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում