Բրյուսելը և Բաքուն համաձայնեցնում են ռազմավարական գործընկերության մասին Համաձայնագրի քաղաքական մասի շուրջ բանակցությունների ժամկետները։ Այս մասին հինգշաբթի ասել է Բաքվում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Քեստիտուս Յանկաուսկասը։ Նա նշել է, որ կողմերը նախատեսում են բանակցություններ վարել մինչ մարտի վերջ։ Նրա խոսքով՝ մարտի 16-ին տեսաժողովի ռեժիմով տեղի կունենա Ադրբեջան-ԵՄ բանակցությունների հերթական փուլը՝ ռազմավարական գործընկերության նոր համաձայնագրի նախագծի շուրջ։