Ֆուտբոլի Գերմանիայի ազգային հավաքականի պաշտպան Մաց Հյումելսն Անգլիայի ազգային թիմի դեմ ընկերական խաղում (0:1) ստացած վնասվածքի պատճառով շարքից դուրս է մնացել մինչև տարեվերջ:
Goal.com-ի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստը կրունկոսկրի կոտրվածք է ստացել:
Բացի այդ՝ շարքից դուրս է մնացել Դորտմունդի «Բորուսիա»-ի ևս մեկ ֆուտբոլիստ՝ Մարսել Շմելցերը: Նա իր թիմին չի կարողանա օգնել 3 շաբաթ և բաց կթողնի նոյեմբերի 23-ին կայանալիք «Բավարիա»-ի դեմ խաղը: