Friday, 19 04 2024
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր

Կովկասյան խաղը բարդանում է. Հայաստանի երկար պատասխանը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Մամեդյարովը հայտարարել է, որ մարտի 15-ին Բաքվում Իրանի, Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը քննարկվել է Հարավ-Արևմուտք տրանսպորտային միջանցքի հարցը: Բաքվում չորս երկրների նախարարների հանդիպումը տարածաշրջանային հերթական ձևաչափն է, որի հեռանկարայնությունը, անշուշտ, դեռ պարզ չէ, որը սակայն, այդուհանդերձ, բավականին ուշագրավ է և դիտարկման արժանի: Ակնհայտ է, որ Բաքվի և նաև Անկարայի համար այս ֆորմատը ևս ի թիվս այլ շարժառիթների, ունի նաև հակահայկական, Հայաստանն ու Արցախը, այսպես ասած, մեկուսացնելու շարժառիթ:

Այս առումով տանդեմի մոտ ինչ-որ բան ստացվում է, ինչ-որ բան՝ ոչ: Տվյալ պարագայում հազիվ թե ողջախոհ լինի մտածել, թե հնարավոր է Իրանի և Վրաստանի ներգրավումով մեկուսացնել Հայաստանը: Տվյալ պարագայում, Բաքուն թերևս ունենա միայն հոգեբանական էֆեկտ, այն էլ գուցե Հայաստանի հանրային որոշ շրջանակների վրա միայն: Անշուշտ, ոգևորության և ուրախության որևէ առիթ չկա, երբ ռեգիոնալ երկրները քննարկում են Հարավ-Արևմուտք տրանսպորտային երթուղու հարց, իսկ Հայաստանը դուրս է այդ ամենից: Մյուս կողմից սակայն սա մի իրողություն է, որի բանալին Հայաստանի ձեռքում չէ, և Հայաստանի առաջ էլ դրվում են միանալու անընդունելի, վտանգավոր և անարժանապատիվ պայմաններ: Մյուս կողմից, խոշոր հաշվով, խնդիրը այն չէ, թե ինչ են պայմանավորվում մեր շուրջ: Հայաստանն ունի երկու կարևոր խնդիր՝ դինամիկ զարգացնել իր հարաբերությունները Վրաստանի և Իրանի հետ, և արդյունավետ օգտագործել տնտեսական զարգացման իր ռեսուրսները, այդ թվում՝ Վրաստանի և Իրանի ընձեռած հնարավորությունները:

Այսինքն՝ այստեղ խնդիրը Հայաստանի անելիքի դաշտում է, ոչ թե այն դաշտում, որ Հայաստանին թույլ չեն տալիս անել որևէ բան: Հետևաբար, հանրային ուշադրությունն ու էներգիան պետք է կուտակվի հենց այս դաշտում, առանց վախճանաբանական եզրակացությունների, թե մեր շուրջ բոլորը պայմանավորվում են, իսկ մեզ թողնում են դուրս: Ի վերջո, միամտություն է կարծել, թե Բաքվում հանդիպող չորս կողմերը միմյանց միջև չունեն խնդիրներ: Ավելին, խորքային առումով նրանց միջև խնդիրները գուցե պակաս չեն, քան հայ-ադրբեջանական կամ հայ-թուրքական խնդիրը, պարզապես դրանք «քնած» օջախներ են և հայտնի չէ, թե ինչ կկատարվի, եթե դրանք արթնանան: Այսինքն՝ իրավիճակը, անշուշտ, միարժեք չէ, առավել ևս, որ այստեղ կա նաև Ռուսաստանի խնդիրը, և Հարավ-Արևմուտք նախագիծն ակնհայտորեն չի կարող ոգևորել Ռուսաստանին, որքան էլ՝ Բաքու-Մոսկվա-Թեհրան ֆորմատով քննարկվում է Հյուսիս-Հարավ նախագիծն էլ:

Իսկ այդ տեսանկյունից, Հայաստանը թերևս կարող է ունենալ հնարավորություն այս իրավիճակի վրա խաղալ Ռուսաստանի հետ, հատկապես, եթե ինչպես հայաստանցի պաշտոնյաներն են ասում՝ Ռուսաստանը արել է հետևություններ Ապրիլյան պատերազմից հետո: Միևնույն ժամանակ, ի վերջո Բաքվում չորսի հանդիպմանը զուգահեռ, Վաշինգտոնում տեղի են ունենում չճանաչված Արցախի Հանրապետության նախագահի աշխատանքային հանդիպումները քաղաքական և փորձագիտական, կոնգրեսական շրջանակների հետ: Խաղն ամենևին պարզունակ և միագիծ չէ, հետևաբար, տվյալ պարագայում ոչ միայն չի կարող խոսք լինել մեկուսացվածության մասին, այլ հակառակը՝ հնարավորությունների: Ավելին, այս իմաստով տարածաշրջանում քառյակի այս ֆորմատը էլ ավելի բազմազան է դարձնում իրավիճակը, ըստ այդմ՝ ավելի ընդլայնում խաղի սահմաններն ու հնարավորությունները:

Վերջապես, Հայաստանը ներկայումս ունի շատ կոնկրետ նախագիծ՝ Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու շինարարությունը, կամ, մեղմ ասած, շինարարությունը: Ահա այս իմաստով Հայաստանն ունի շատ հստակ անելիք, թափ հաղորդել և շինարարությունն իսկապես դարձնել անկախ պետականության թերևս խոշորագույն տնտեսա-քաղաքական նախագիծը, որն իրականացվում է ուղղակի օրինակելի կերպով, դառնալով Հայաստանի յուրօրինակ այցեքարտը աշխարհին: Նախօրեին Հայաստանի կառավարությունում վարչապետի հետ հանդիպմանը Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու շինարարության Սիսիան-Քաջարան հատվածի հանդեպ հետաքրքրության մասին էր հատնել իտալական «Անաս» ընկերությունների միջազգային խումբը, որը Իտալիայի ճանապարհաշինության բնագավառի հնաբնակներից է և դրա հետաքրքրությունը, անշուշտ, որոշակի ցուցիչ է: Միևնույն ժամանակ, այդ տեղեկությունը հետաքրքիր էր դրանից մեկ օր առաջ իշխող կոալիցիայի մաս կազմող ՀՅԴ-ի վերլուծության հրապարակմանը՝ Հյուսիս-Հարավի վերաբերյալ, որում ըստ էության նշվում էր, որ նախագծի իրականացումը ունի արմատական վերանայման անհրաժեշտություն՝ նոր չափանիշներով ու պայմաններով, նաև նոր ընկերությունների ներգրավումով:

Ամբողջ խնդիրն այն է, թե ինչ տարբերակով է դիտարկվում նախագիծը Հայաստանի իշխող համակարգի համար՝ կարկանդակ, որի բաժանումից դժգոհ է կոալիցիոն գործընկերը, թե՞ պետական մեգանախագիծ, գոնե միակը, որը հնարավոր լինի իրականացնել գործնականում և արժանապատվորեն, կապելով Իրանն ու Վրաստանը, ինչն առաջին հերթին կունենա հոգեբանական ահռելի ազդեցություն և կլինի Հայաստանի երկար պատասխանը մեկուսացման թուրք-ադրբեջանական ջանքերին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում