Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։
Նշվում է, որ կողմերը քննարկել են երկկողմանի հարաբերությունները, Թուրքիա-ԵՄ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր։
Էրդողանը նաև շնորհավորել է Մերկելին պաշտոնապես կանցլերի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։
Երկու առաջնորդներն էլ ընդգծել են Թուրքիայի և Գերմանիայի միջև երկխոսությանը ազդակ հաղորդելու վճռականությունը։ Նշվել է ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարի անհրաժեշտությունը։
Նշվում է նաև, որ Էրդողանը Մերկելին տեղեկացրել է Աֆրինում «Ձիթենու ճյուղ» գործողության մանրամասների մասին։