Friday, 29 03 2024
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար

«Դոդիկների» պատճառով ուսանողական ընկերների «ռազբորկան» ավարտվել է դաժան սպանությամբ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Կենտրոն վարչական շրջանի տարածքում գտնվող մասնաշենքում Արշակ Վարդանյանի նախագահությամբ շարունակվեց Կարեն Չատիկյանի գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի հունվարի 11-ին Երևանի Վարդանանց 28 շենքի բակում գտնվող տաղավարում տեղի ունեցած վիճաբանության ընթացքում Կարեն Չատիկյանը դանակով հարվածել է Ռաֆի Մարտիրոսյանին և Վահե Մուրադյանին, ինչի հետևանքով անչափահաս Ռաֆի Մարտիրոսյանի առողջությանը դիտավորությամբ պատճառել է միջին ծանրության վնաս, իսկ Վահե Մուրադյանին դիտավորությամբ զրկել է կյանքից:

Ըստ մեղադրանքի՝ գործով տուժողներ Ռաֆի Մարտիրոսյանը, Վահե Մուրադյանը, ինչպես նաև գործով վկա մի քանի երիտասարդներ միասին սովորել են Երևանի Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցում, որն ավարտելուց հետո ընդունվել են պետհամալսարանի տարբեր ֆակուլտետներ, մասնավորապես՝ Մարտիրոսյանն ու Մուրադյանն ընդունվել են տեղեկատվական անվտանգության ֆակուլտետ, նրանց ընկերները՝ կիրառական մաթեմատիկայի, ռադիոֆիզիկայի ֆակուլտետներ:

Նրանցից ոմանք մասնակցել են օլիմպիադաների, ստացել են մրցանակներ:

Մասնավորապես՝ Ռաֆի Մարտիրոսյանը հերթական օլիմպիադայում մրցանակ է շահել՝ նրան տրվել է «Բուկինիստ» գրախանութի նվեր-քարտ՝ 10 հազար դրամ գումարով, որով Մարտիրոսյանը կարող էր մասնագիտական և այլ գրականություն գնել:

Երբ նախկին դասընկեր-ներկա ուսանողները հանդիպել են պետհամալսարանում, Մարտիրոսյանը ստացած մրցանակի վերաբերյալ աղջիկներին ասել է, թե նրանց կուրսեցի «դոդիկներին» քարտը կվաճառի 5 հազար դրամով՝ իրենք գրքերը թող վերցնեն, ինձ գումարը տան:

Հիշյալ արտահայտությունը կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում սովորող տղաներից մեկը հայտնել է իր համակուրսեցիներին, որոնցից Կարեն Չատիկյանը առանձնահատուկ վիրավորվել ու ցանկացել է պարզաբանում ստանալ նման արտահայտություն անողից:

Հանդիպումը նշանակվել է Երևանի Վարդանանց 28 շենքի բակում գտնվող բացօթյա տաղավարում 2017 թվականի հունվարի 11-ին, ժամը 14-ի սահմաններում:

Ըստ մեղադրանքի՝ այս հանդիպմանը Կարեն Չատիկյանը գնացել է՝ հետը վերցնելով «թիթեռնիկ» տեսակի դանակ:

Հանդիպման ընթացքում տղաների միջև առաջացել են վեճ ու քաշքշուկ, ապա նրանք սկսել են հարվածել միմյանց, Կարեն Չատիկյանն էլ իր մոտ եղած դանակով մահացու հարվածներ է հասցրել Վահե Մուրադյանին՝ վնասելով նրա սիրտը, թոքը, ու միջին ծանրության վնաս է պատճառել Ռաֆի Մարտիրոսյանի առողջությանը:

Կարեն Չատիկյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին և 113 հոդվածի 1-ին մասերով:

Դատարանը հետազոտեց քրեական գործում առկա փաստաթղթերը, ինչպես նաև իրեղեն ապացույցները:

Քրեական գործն ի սկզբանե հարուցվել է դիտավորյալ սպանության ու տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու մեղադրանքով: Հետագայում, երբ դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ տուժող Ռաֆի Մարտիրոսյանի առողջությանը պատճառված վնասը գնահատվել է միջին ծանրության, մեղադրանքի ծավալում փոփոխություն է կատարվել:

Գործով կատարվել է դատահոգեբուժական ամբուլատոր փորձաքննություն, որի եզրակացությամբ Կարեն Չատիկյանը ճանաչվել է մեղսունակ:

Կարեն Չատիկյանի գործադրած «թիթեռնիկ» տեսակի դանակը սառը զենք չի ճանաչվել: Դատարանում ցուցադրվեց մեկ սայր ունեցող այդ դանակը: Ամբաստանյալն այն ճանաչեց ու հաստատեց, որ դեպքի ժամանակ գործադրված դանակն է:

Ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Երեմ Սարգսյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ գործով դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը դեռ չստացված՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից նշանակվել է նաև դիակի լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն:

Պաշտպանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքին, որ դեպքից ժամեր անց դեպքին ականատես Գևորգ Տ.-ն բերման է ենթարկվել սպանության կասկածանքով:

Դատարանը հետազոտեց տուժողների արնաթաթախ հագուստները, որոնք ճանաչված են որպես իրեղեն ապացույց: Մեղադրողը դատավարության կողմերի ուշադրությունը հրավիրեց նաև հագուստների վրա առկա վնասվածքներին:

Ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Երեմ Սարգսյանը հայտարարեց, որ դեպքի պահին իր պաշտպանյալի հագին եղած հագուստը ևս առգրավվել է, սակայն գործով ձեռք բերված ապացույցների մեջ չկա:

Այս առումով մեղադրողը տեղեկացրեց, որ վարույթն իրականացնող մարմինը մեղադրյալի հագուստն առգրավել է, սակայն գործով իրեղեն ապացույց չի ճանաչել ու դատարան չի ուղարկել: Հագուստը գտնվում է վարույթն իրականացրած մարմնի տրամադրության տակ:

Փաստաբանի միջնորդությամբ դատարանը վարույթն իրականացնող մարմնից կպահանջի ու կհետազոտի նաև ամբաստանյալ Կարեն Չատիկյանի հագուստը:

Դատարանը հրապարակեց ամբաստանյալ Կարեն Չատիկյանին տրված բնութագրերը՝ բնակության վայրից ու պետհամալսարանից:

Բնակության վայրից տրված բնութագիրը «ստեղծագործական շարադրություն» էր հիշեցնում, դրանում նշված էր, որ Կարեն Չատիկյանին «բնությունը ստեղծել է ամենաանաղարտ ձևով», նրան օժտել է երաժշտական բարձր ունակություններով… Չատիկյանը երաժշտական կրթություն էլ է ստացել: Նա զինծառայության ընթացքում մասնակից է եղել Ապրիլյան քառորյա ռազմական գործողություններին, մասնավորապես՝ Թալիշի պաշտպանությանը, ինչի համար պետհամալսարանում նրա ուսման վարձը զեղչվել է 50 տոկոսով:

Պետհամալսարանից Կարեն Չատիկյանին տրված բնութագիրը ամպագոռգոռ չէր, նշված էր, որ նա սովորել է ցածր առաջադիմությամբ:

Սրան հակառակ՝ սպանված Վահեին համալսարանը բնութագրել էր որպես բարձր առաջադիմությամբ սովորող խելացի, հարգանք վայելող, խոստումնալից ուսանողի:

Ամբաստանյալի շահերի պաշտպանը նիստի վերջում հայտարարեց՝ ճիշտ է, տուժողի իրավահաջորդի ներկայացրած 4 միլիոն դրամ քաղհայցի չափին համաձայն չեն, հայցադիմումին կցված չեն ծախսերի վերաբերյալ համապատասխան հիմնավորումներ, սակայն անկախ նրանից՝ Կարեն Չատիկյանի արարքը որպես հանցագործություն կգնահատվի, թե ոչ, գիտակցելով, որ տուժողի մահը վրա է հասել Չատիկյանի գործողությունների հետևանքով, ամբաստանյալն ու պաշտպանական կողմը քաղհայցը մասամբ ընդունում են: Ավելի կոնկրետ՝ ինչ չափով են պատրաստ վնասի հատուցում կատարել՝ կհայտարարեն հաջորդ դատական նիստում:

Պաշտպանական կողմը նաև մինչև հաջորդ նիստը ժամանակ խնդրեց, որպեսզի Կարեն Չատիկյանը նախապատրաստվի դատարանում ցուցմունք տալուն՝ եթե, իհարկե, ցանկանա ցուցմունք տալ:

Ելնելով քաղհայցի վերաբերյալ պաշտպանի հայտարարության ձևակերպումից՝ պաշտպանական կողմը հավանաբար Կարեն Չատիկյանի գործողությունները ներկայացնելու է որպես անհրաժեշտ պաշտպանության վիճակում կատարված գործողություններ: Պաշտպանական տակտիկան ամբողջապես ակնհայտ կդառնա ամբաստանյալի ցուցմունքի ու պաշտպանի ճառի բովանդակությունից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում