Thursday, 25 04 2024
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ

Իմ սիրտը պատկանում է Նորք-Մարաշին․ Ազատ Արշակյանը դիտորդի կարգավիճակով կվերադառնա քաղաքականություն

«Ես արդեն լավ եմ, ու եթե վիճակս այսպես պահպանվի, առաջիկայում դուրս կգրվեմ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նախկին քաղբանտարկյալ, ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանը։

Նա ասաց, որ բժիշկներին հաջողվել է մի քանի օրվա մեջ իջեցնել իր ճնշումը, շաքարը և առիթմիան։ «Երեք պրոբլեմ կար՝ շաքար, ճնշում և առիթմիա։ Հիմա մի քիչ առիթմիայի վրա են աշխատում։ Աննշան առիթմիա է մնացել»,- հավելեց Արշակյանը՝ կատակելով, որ միայն երիկամների քար չունի, և եթե սրտաբանական հիվանդանոցում քարի հետազոտություն լիներ, բացառված չէ, որ դա էլ ախտորոշվեր իր մոտ։

Ինչ վերաբերում է վիրահատությանը, ապա Արշակյանն ասաց, որ վիրահատության հնարավորությունը 50/50 է, կարելի է և վիրահատել, և չվիրահատել: «Բայց ինչ հնարավոր էր իմ սրտի հետ անել, այս 15 տարվա ընթացքում արվել է, 4 անգամ վիրահատության եմ ենթարկվել։ Ռիսկը մեծ է։ Իմ տարիքում նման վիրահատությունը ռիսկային է։ Ինչ որ պետք է արվի, դա էլ է ռիսկային, վտանգավոր։ Ինձ հիմա բժիշկները ասում են, որ պետք է առողջ ապրելակերպի հետևեմ՝ այգեգործությամբ զբաղվեմ, թոռներիս դպրոց տանեմ ու դասերին հետևեմ։ Մի խոսքով՝ պետք է ապրել և վայելել»,- ասաց մեր զրուցակիցը։

Արշակյանը նշեց, որ արտասահման մեկնել չի ցանկանում, այստեղ կան անհրաժեշտ մասնագետներ։ «Ես ունևոր ընկեր ունեմ, առաջարկում է ուղարկել արտասահման բուժվելու, բայց ես մերժել եմ այդ առաջարկը։ Իմ հայրենիքի հողը ինձ ուժ է տալիս, պահում է ինձ։ Թե չէ 4 անգամ ով է ինֆարկտ տանում և ողջ մնում։ Իմ սիրտը պատկանում է Նորք-Մարաշին»,- կատակեց Արշակյանը։

Ազատ Արշակյանն ասաց, որ ապաքինվելուց հետո պատրաստվում է վերադառնալ իր ակտիվ գործունեությանը, դիտորդի կարգավիճակով հետևելու է նաև Ազատության հրապարակում ծավալվող գործողություններին։

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում