Նախարարն այսպես է մեկնաբանել Ռուսաստանի Դաշնության պատասխան գործողությունները`կապված Սկրիպալի թունավորման հետ: Այս մասին հայտնում է Sky News-ը:
Այդպես նախարարը պատասխանել է այն հարցին, թե ինչ միջոցներ կարող է ձեռնարկել Ռուսաստանը՝ ի պատասխան Բրիտանիայի գործողություններին և Լոնդոնն ինչպես է արձագանքելու դրանց:
Defence Secretary Gavin Williamson says "Russia should go away" and "shut up" pic.twitter.com/WTRIS0VRtF
— Sky News (@SkyNews) March 15, 2018
«Մենք ի՞նչ ենք անելու: Մենք կսպասենք, թե Ռուսաստանն ինչպես կարձագանքի մեր գործողություններին: Ռուսաստանի՝ Սոլիսբերիում արածը, բացարձակապես սարսափելի և վիրավորական էր: Մենք դրան ենք պատասխանել: Եթե անկեղծ, Ռուսաստանը պետք է մի մի կողմ քաշվի և լռի»,- հայտարարել է Ուիլյամսոնը:
Հիշեցնենք, որ նախօրեին Մեծ Բրիտանիան հայտնել էր 23 ռուս դիվանագետների արտաքսման մասին՝ Սերգեյ Սկրիպալի թունավորման հետ կապված: Ի պատասխան՝ Մոսկվան հայտարարեց, որ բրիտանական դիվանագետները նույնպես կհեռացվեն Ռուսաստանից: