Թուրքիան իր զորքերը չի հանելու Սիրիայից այնքան ժամանակ, քանի դեռ չի հասել իր առաջ դրված նպատակներին: Այդ մասին թուրքական լրատվամիջոցներին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Հանրապետության նախագահը նշել է, որ ոչ մի երկիր իրավունք չունի պահանջել Թուրքիայից դադարեցնել «Ձիթենու ճյուղ» գործողությունը:
Նախագահի խոսքով`Թուրքիան ոչնչացրել է Սիրիայում ահաբեկիչների բոլոր ծրագրերը:
««Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունը շուտով հաջողությամբ կպսակվի»,- նշել է Էրդողանը:
Հիշեցնենք, որ մարտի 13-ին Թուրքիայի Գլխավոր շտաբը հայտարարել էր, որ Թուրքիայի զինված ուժերը և Ազատ սիրիական բանակի (SSA) ուժերն ամբողջովին շրջապատել են Աֆրինը: