Բեռլինում շարունակվող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի 5-րդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով չկարողացավ հաղթել ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկին:
Միջնախաղում Արոնյանի հաղթանակը կասկած չէր հարուցում, սակայն 29-րդ քայում մեր գրոսմայստերն ուղղակի մանկական սխալ ցույց տվեց կես միավոր նվիրելով Գրիշչուկին։
Կողմերը խաղաղ ելք կնքեցին 42-ր քայլում։