Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ներման ցուցակում չպետք է լինեն «ցեղական փողատեր» հանցագործներ

Նախագահի ներման ցուցակում ընդգրկվելու համար դատապարտյալը պետք է համապատասխանի չգրված մի քանի չափանիշների. օրինակ՝ լինի ավանդական, ցեղական կամ քաղաքական հանցագործ, ունենա լիքը փող, քաղաքական գործընթացների ժամանակ էլ կատարի իշխանության «սև գործը»…

Այսինքն՝ սովորաբար ներվում են անուղղելի անձինք, որոնց ներելն ուղղակի վտանգում է հանրության, մարդու իրավունքները՝ աններելի, անհանդուրժելի դարձնելով իշխանությանը:

Մամուլում կրկին ակտիվացել է նախագահի ներման ակնկալիք ունեցող դատապարտյալների թեման: Դատելով «շրջանառվող ներման ցուցակի» հատուկենտ անուններից (որոնք սովորաբար և, ցավոք, հաստատվում են հետագայում)՝ կարելի է եզրակացնել, որ իշխանության գործելաոճը չի փոխվել…

Թեև ամեն տարի ներման խնդրագրեր են գրում հարյուրավոր դատապարտյալներ, սակայն «ներման սեզոնի» վերջում գաղտնի հաստատվում է ընդամենը երկու տասնյակի հասնող անձանց ցուցակ, որոնցում սովորաբար ընդգրկված են լինում նույնիսկ սահմռկեցուցիչ հանցագործություններ կատարածները, որոնց համար միջնորդում են ազդեցիկ պաշտոնյաներ և նույնիսկ հոգևոր դասի ներկայացուցիչներ:

Պոտենցիալ ներվողների ցանկում շրջանառվում է նաև Մալաթիայի ոսկու շուկայի տիրոջ՝ Սիմոն Հակոբյանի որդու՝ ԱԺ նախկին պատգամավոր, Լեդի Հակոբ անունով հայտնի Հակոբ Հակոբյանի եղբորորդու՝ Ստեփանի, և նրա հանցակից, «պրոֆեսորի տղա» ներկայացող Նարեկ Խաչատրյանի անունը:

Հիշեցնենք, որ 2006թ. Անդրանիկ և Սեդրակ Զատիկյանների սպանությունը պատվիրած Ստեփան Հակոբյանն ու Նարեկ Խաչատրյանը բավականին ուշացումով և միայն Սեդրակի մասով դատապարտվեցին 15-ական տարվա ազատազրկման: Վերջինիս դատավճիռը դեռ վիճարկվում է դատարանում և չի մտել օրինական ուժի մեջ, սակայն պատժից ներմամբ ազատելու հարցը այլ է Ստեփան Հակոբյանի դեպքում:

Այդ առումով և ընդհանրապես Սեդրակ Զատիկյանի սպանության գործով պատվիրատու Ստեփան Հակոբյանի ընտանիքը հաճախ է հայտնվում մամուլի ուշադրության կենտրոնում: Տարին՝ մեկ կամ մի քանի անգամ ԶԼՄ-ներում հայտնվող տեղեկություններում  կարմիր թելի պես զգացվում է Հակոբյանների ընտանիքի կամ շրջապատի ջանքերը՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում պատիժը կրող  Ստեփանին ազատազրկման հետ անհամատեղելի հիվանդության հիմքով ազատելու համար:

Թեև այդ հիմքը խիստ կասկածելի է, սակայն այժմ այդ խոսակցությունները կարծես դառնում են ավելի ռեալ… բավականաչափ մեծ գումարի տեղեկությունների ֆոնին: Արդեն 7 տարի՝ պատժի գրեթե կեսը թեթև ռեժիմով կրած դատապարտյալի հարազատները կարծես պատրաստվում են նրան ազատել պատժից և հեռացնել երկրից:

2013 թվականից ի վեր, թե՛ Սեդրակ Զատիկյանի սպանության գործով դատավարությունների ժամանակ, երբ ամբաստանյալին չէին բերում դատարան՝ առողջական «լուրջ խնդիր ունենալու» ձևակերպմամբ, բայց առանց փաստաթղթային հիմքի, թե՛ դատավճռի ուժի մեջ մտնելուց հետո, հիշատակվում էր, թե նա առողջական մի քանի լուրջ խնդիրներ ունի: Թե կոնկրետ ինչ խնդիրներ են՝ ոչ ոք չի հստակեցնում մինչ օրս:

Ավելի վաղ՝ 2014թ., լրատվամիջոցներից մեկի հարցին, թե հնարավո՞ր է, որ առողջական վիճակից ելնելով՝ նա ազատվի պատժի կրումից, ՔԿՎ լրատվական վարչության պետ Գոռ Ղլեչյանը պատասխանել էր, որ այս պահին, համենայնդեպս, նրա մոտ առաջացած առողջական խնդիրները չեն համընկնում այն հիվանդությունների շարքին, որոնցով կարող է ազատվել պատժի կրումից:

Պատասխանից կարելի է եզրակացնել՝ այս պահին չկա այդպիսի հիվանդություն, բայց չի բացառվում, որ հետո լինի: Եվ հիմա կարծես «համընկեցնում են» կամ այդպիսի փորձ է արվում, չնայած բանտում նա իրեն չի զրկել նույնիսկ մարմնավաճառների հետ պատիժը «կրքով կրելու» հաճույքից:

Հիշեցնենք՝ Սեդրակ Զատիկյանը սպանվել էր 2006թ. հունիսի 22-ին, Սեբաստիա փողոցում՝ ինքնաձիգից արձակված կրակահերթից, իսկ նրա եղբոր՝ Անդրանիկի դին գտել էին 2013թ. հունվարի 13-ին՝ Ստեփան Հակոբյանի դատավարության առաջին օրը: Սեդրակի և նրա եղբայր Անդրանիկի սպանության համար պատվիրատուները  խոստացած 100,000 դոլարից միայն 30,000 դոլարն էին տվել քիլլերին, քանի որ նա չէր կարողացել սպանել 2-րդ եղբորը:

Սեդրակի քրեական գործն արդեն ամբողջությամբ ավարտին է մոտենում, իսկ Անդրանիկի՝ 5 տարի սառեցված գործը դեռ նոր պետք է վերաբացվի…ինչպես Յուվեցի Կարոյի 5 տարի «թթու դրած» գործը: Այս դեպքում պարզապես մինչ այդ թույլ կտան  Ստեփան Հակոբյանին այնպես հեռանալ երկրից, որ հետախուզելու դեպքում էլ «հնարավոր չլինի» գտնել նրան…

Հիշեցնենք, ու Զատիկյանները «Մալաթիա» կամավորական ջոկատի հիմնադիր-հրամանատար, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին թաղապետ և ԱԺ պատգամավոր, վաղամեռիկ Վահան Զատիկյանի որդիներն են:

Հուսանք, որ սխալված կլինենք իշխանության  գործելաոճի առումով և ԵՄ-Հայաստան համաձայնագրի ստորագրումից հետո այս անգամ ներման ցուցակում կլինեն ոչ թե ավանդական, ցեղական, իշխանական քաղաքական հենարանով կամ փողատեր հանցագործները, այլ իսկապես ուղղված կամ օրինակ՝ քավության նոխազ դարձած այն զինվորները, երիտասարդները, իսկապես անմեղ անձինք, որոնց կարելի է թեկուզ ներման անվան տակ ազատ արձակել և գոնե մի քիչ քավել կոռումպացված պետության կամ առանձին պաշտոնյաների ծանրագույն մեղքերը:

Այդպես կլինի, թե ոչ՝ հայտնի կդառնա մինչև մարտի վերջ կամ՝ առաջիկա մեկ-երկու ամսում:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում