Saturday, 20 04 2024
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը

Հայերն ու ադրբեջանցիները ապագայում կարող են ապրել միասին. Թոմաս դե Վաալ

«Կարնեգի Եվրոպա» հիմնադրամի ավագ գիտաշխատող, Հարավային Կովկասի հարցերի փորձագետ Թոմաս դե Վաալը չի փոխել իր այն կարծիքը, որ Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները պատրաստ չեն փոխզիջումների Լեռնային Ղարաբաղի հարցում:

Երևանում մարտի 15-ին կայացած «Լեռնային Ղարաբաղում խաղաղության հեռանկարները. տեղական և միջազգային տեսանկյուններ» խորագրով միջազգային գիտաժողովի շրջանակներում՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նա նշեց հետևյալը. «Դժբախտաբար, երկու երկրների հասարակություններն այսօր ավելի դեմ են փոխզիջումներին: Կարծում եմ՝ 2016 թ. ապրիլյան կռիվները հեռացրեցին մեզ խաղաղությունից երկար ժամանակով: Վախի և անկայունության մակարդակը տարածաշրջանում բարձրացավ: Ղարաբաղի հայերը վախենում էին ոչնչացվելուց, և այդ վախը վերադարձավ նրանց 2016 թ. ապրիլին, ուստի այսօր նրանք ավելի արմատական վերաբերմունք ունեն փոխզիջումներին: Ցավոք սրտի, այսպիսին է այսօր իրավիճակը: Կարծում եմ, որ տեսականորեն հայերն ու ադրբեջանցիները կարող են ապագայում ապրել միասին: Մասնավոր զրույցների ժամանակ նրանք ասում են, թե հասկանում են, որ իրենք ապրում են միասին քարտեզի վրա, ուստի կարող են միասին ապրել ապագայում: Խնդիրն այն է, թե ինչպես կարելի է դուրս գալ զանգվածային անկայունության, հակամարտության և վախի այս մեծ թակարդից, որի մեջ ընկել ենք: Շատ դժվար է ասել»:

Փորձագետը խոսեց նաև հակամարտող երկու երկրներում՝ Հայաստանում և Ադրբեջանում տեղի ունեցած ներքաղաքական փոփոխությունների և դրանց ազդեցության մասին: Թոմաս դե Վաալի կարծիքով՝ իշխանությունների անփոփոխ լինելն առողջ երևույթ չէ:

«Այո, ճիշտ է, որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը փոխել են իրենց սահմանադրությունը այնպես, որը թույլ է տալիս գործող ղեկավարին պահպանել իշխանությունը: Չեմ կարծում, թե որևէ երկրի համար առողջ մոտեցում է հավերժ ունենալ մեկ առաջնորդ: Ճիշտ կլինի, եթե ղեկավարությունը ժամանակ առ ժամանակ փոխվի: Եթե խոսում ենք ղարաբաղյան հակամարտության մասին, ապա ղեկավարների չփոխվելն ունի դրական կողմ, քանի որ երկու երկրների առաջնորդները լավ գիտեն իրար, հասկանում են մեկը մյուսին, նրանք ունեն գիտելիքներ, ուստի չենք սպասի անսպասելի վտանգներ մեզ հայտնի երկու առաջնորդներից: Այո, նրանք չեն կարում հասնել հիմնախնդրի խաղաղ լուծման, բայց տվյալ պահին լավագույնը, որ կարող ենք հուսալ, հակամարտության կառավարումն է, որպեսզի կանխվի զանգվածային բախումների վերսկսումը», – նշեց «Կարնեգի Եվրոպա» հիմնադրամի փորձագետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում