ՖԻՖԱ-ի ազգային հավաքականների դասակարգման աղյուսակում Հայաստանը տեղաշարժի չի ենթարկվել և շարունակում է մնալ 91-րդ հորիզոնականում:
Մեր առաջիկա մրցակիցներից Էստոնիան գտնվում է 86-րդ, իսկ Լիտվան՝ 147-րդ հորիզոնականում:
Հարևան երկրներից Ադրբեջանը նահանջել է 8 տեղով և հիմա 127-րդն է: Վրաստանի հավաքականը 101-րդն է, Թուրքիան՝ 38-րդը, իսկ Իրանը՝ 33-րդը:
Դասակարգման աղյուսակի լավագույն տասնյակն այսպիսի տեսք ունի․
1. Գերմանիա
2. Բրազիլիա
3. Պորտուգալիա
4. Արգենտինա
5. Բելգիա
6․ Իսպանիա
7. Լեհաստան
8. Շվեյցարիա
9. Ֆրանսիա
10. Չիլի