Եվրահանձնաժողովի նախագահի տեղակալ, էներգետիկ միության գծով եվրակոմիսար Մարոշ Շեֆչովիչը հաղորդել է, որ ադրբեջանական գազը կսկսի մատակարարվել թուրքական շուկա 2018 թվականի ամռանը:
«Հարավային գազային միջանցք» նախագծի բոլոր բաղադրիչների մասով աշխատանքներն ընթանում են ըստ նախատեսվածի: Ամռանը Ադրբեջանի բնական գազը կմատակարարվի Թուրքիայի շուկա: Իսկ 2020 թվականին գազը կսկսի մուտք գործել նաև Եվրոպայի հարավ»,- ասել է Շեֆչովիչը:
Նա ընդգծել է, որ «Հարավային գազային միջանցքը» ռազմավարական նախագիծ է, որը կամրապնդի Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը:
40 միլիարդ դոլար արժողությամբ նախագիծը ձգվելու է Բաքվից 3.5 հազար կիլոմետր մինչև Իտալիայի հարավ՝ Վրաստանի, Թուրքիայի, Հունաստանի և Ալբանիայի տարածքներով: