«Ելք» խմբակցությունը այս պահին դեռ քննարկում է ճանապարհային քարտեզը: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյան:
Ինչ վերաբերում է ՔՊ-ի հրավիրած հանրահավաքի իրազեկմանը, պատգամավորը այդ մասին իմացել է մամուլից, բայց դրանում լուրջ խնդիր չի տեսնում:
Գևորգ Գորգիսյանի փոխանցմամբ՝ «Լուսավոր Հայաստան»-ը երբեք դեմ չի արտահայտվել փողոցային պայքարին․ «Փողոց դուրս գալը, հեղափոխություն սկսելը ռիսկեր է պարունակում: «Ելք»-ի գերակշիռ մեծամասնության մոտ կան մտահգություններ ճանապարհային քարտեզի հետ կապված»: