Հայաստանը Ադրբեջանի կողմից անցկացվող զորավարժություններին հետևում է, բնական է, պետք է պատրաստ լինել նրանց կողմից ցանկացած քայլի: Այս մասին, այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
Դիտարկմանը, որ կան կարծիքներ, որ այդ զորավարժություններով Ադրբեջանը պատերազմի է նախապատրասվում, ԱԳ փոխնախարարը նշեց. «Տվյալ պարագայում տարբեր մեկնաբանություններ կարող են լինել, և նախընտրական շրջան է, բայց պետք չէ միայն դրանով դա բացատրել, պետք է ուշադիր լինել նրա գործողություններին: Մենք միշտ պետք է պատրաստ լինենք Ադրբեջանի կողմից ցանկացած սադրանքի»: