Wednesday, 24 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ապ ջան, հո համոզելով չի. Հայ մրցավարները «շվցնում են» որ ի՞նչ անեն…

Վերջին շրջանում ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության նկատմամբ հետաքրքրությունը մեծանում է: Գալիք մրցաշրջանում արդեն 10 թիմեր կպայքարեն չեմպիոնի կոչման համար: Սա կարելի է համարել հաստատուն քայլ ֆուտբոլի զարգացման գործընթացում:

Դրական այս տրամադրությունը, սակայն, ցավոք, փչացնում է տհաճ մի երևույթ, որը տարիներ շարունակ օրակարգային խնդիր է հայկական ֆուտբոլի համար: Խոսքը մրցավարության մասին է: Գրեթե յուրաքանչյուր խաղից հետո դժգոհություններ են հնչում՝ կապված մրցավարության հետ: Ինչ խոսք, ամենաբարձր մակարդակի մրցաշարերում էլ լինում են կոպիտ սխալներ, որոնք երբեմն ճակատագրական են լինում թիմերի համար: Իդեալական մրցավարության համակարգ, կարծում ենք, չի կարող լինել այնքան ժամանակ, քանի դեռ որոշումները կայացնում է մարդը: Սխալներից ոչ ոք ապահովագրված չէ, սակայն, ինչպես ընդունված է ասել, սխալ էլ կա, սխալ էլ: Այն, ինչ տեղի է ունենում հայ մրցավարների կատարմամբ, նույնիսկ սխալ չես անվանի: Աբսուրդային որոշումներն ուղղակի «նախշում են» մեր առաջնությունը:

Մարտի 7-ին տեղի ունեցած Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի «Շիրակ»-«Գանձասար-Կապան» առաջին խաղում 32-րդ րոպեին գլխավոր մրցավար Սուրեն Բալիյանը 11 մետրանոց հարված նշանակեց «Գանձասար-Կապանի» դարպասին: Ու մինչ «Շիրակ»-ի ֆուտբոլիստները պատրաստվում էին իրացնել այն, Բալիյանը փոխեց որոշումը՝ նշանակելով անկյունային: «Գանձասար-Կապան»-ի ֆուտբոլիստները մի քանի րոպեում համոզեցին Բալիյանին չեղարկել նշանակված 11 մետրանոցը: Գյումրեցի երկրպագուները ապշած էին նման որոշումից: «Ապ ջան, հո համոզելով չի՞» շարունակ բղավում էին տրիբունայում գտնվող մարդիկ: Փաստորեն համոզվելով է:

Ժամանակակից ֆուտբոլում մրցավարները սովորաբար փոխում են որոշումը դրվագի տեսակրկնությունը դիտելուց հետո: Այս համակարգը, սակայն, Հայաստանում գոյություն չունի: Դժվար է հիշել մի դեպք, երբ մրցավարը նշանակի 11 մետրանոց հարված, որը ֆուտբոլիստների ճնշման արդյունքում չեղարկվի: Բալիյանի կողմից 11 մետրանոցի չեղարկումն ինչ-որ տեղ ընկալելի կլիներ, եթե նա որոշումը փոխեր սուլիչից վայրկյաններ անց՝ եզրային կամ դիմային գծի դատավորներից ուղղում ստանալուց հետո: Բայց երբ մրցավարը 2 րոպե «զրից է անում» ֆուտբոլիստների հետ, այնուհետև փոխում որոշումը, ոչ միայն զավեշտալի է, այլև ծիծաղելի:

Այս հանդիպումից ընդամենը 4 օր անց Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 18-րդ տուրի «Փյունիկ»-«Արարատ» խաղում «փառահեղ» որոշմամբ աչքի ընկավ մեկ այլ մրցավար՝ Զավեն Հովհաննիսյանը: Հանդիպման 57-րդ րոպեին Հովհաննիսյանը, սուլելով, 11 մետրանոց հարված նշանակեց «Արարատի» դարպասին: Սուլիչից հետո «Փյունիկի» կիսապաշտպան Դրիսա Դիարասուբան գրավեց «Արարատի» դարպասը: Գնդակը ցանցում հայտնվելուց հետո Հովհաննիսյանը գոլ արձանագրեց՝ չեղարկելով 11 մետրանոց հարվածը: Ինչպե՞ս մեկնաբանել խաղային այդ դրվագը: Կարծում ենք՝ բոլորին է հայտնի, որ մրցավարի սուլիչի հնչելու դեպքում խաղն ընդհատվում է կամ, ինչպես ընդունված է ասել, կանգնում է: Շատ են դեպքերը, երբ կանոնների խախտումից հետո հարձակվող թիմը գոլ է խփում: Այդ դրվագներում, սակայն, մրցավարը չի սուլում, այլ ձեռքերով ցույց է տալիս, որ կարելի է շարունակել խաղը: Դրիսա Դիարասուբայի գոլը գոլ կլիներ միայն այն դեպքում, եթե Հովհաննիսյանը ցույց տար, որ կարելի է շարունակել խաղը:

Սրանք տարրական կանոններ են, որոնք գիտեն ֆուտբոլով հետաքրքրվող բոլոր մարդիկ: Այստեղ հարց է ծագում՝ ինչո՞ւ են «շվցնում» հայ մրցավարները: «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը այս խաղից հրապարակել է տեսանյութ, որում Զավեն Հովհաննիսյանը կայացնում է ևս մեկ անհասկանալի որոշում: 89-րդ րոպեին «Փյունիկ»-ի կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը մեն-մենակ է դուրս գալիս «Արարատ»-ի դարպասապահի հետ, սակայն գլխավոր մրցավարն ընդհատում է խաղը՝ դաշտի կենտրոնին մոտ նշանակելով տուգանային հարված հօգուտ «Փյունիկ»-ի: Սա այն դրվագն է, երբ մրցավարը պետք է ձեռքերով ցույց տար, որ կարելի է շարունակել գրոհը, քանզի գնդակը հարձակվող թիմի մոտ էր, և հասունանում էր գոլ: Սուլելով և նշանակելով տուգանային հարված՝ Հովհաննիսյանը ըստ էության գոլային դրվագից զրկեց «Փյունիկ»-ին:

«Գանձասար-Կապան»-«Շիրակ» և «Փյունիկ»-«Արարատ» մրցավեճերում մրցավարների որոշումները էապես ազդել են հաշվի վրա: Բալիյանն ու Անդրիասյանը վերոնշյալ հանդիպումների իրական «հերոսներն» են: Որքան էլ խաղը գրավիչ և հետաքրքիր լինի, մրցավարների աբսուրդային որոշումները ոչնչացնում են ֆուտբոլը: 5 օրվա ընթացքում նման սխալները ուղղակի ստվեր են գցում Հայաստանի առաջնության վրա:

Հայաստանի բարձրագույն խմբում թիմերի ավելանալն արդեն իսկ փաստ է: Իսկ ինչպե՞ս են մրցավարները առաջնությունը «յոլա տանելու», երբ լինեն 10 թիմեր: Նորմալ մրցավարների պակասը իսկապես խնդիր է, որը չլուծելու դեպքում Հայաստանի առաջնությունը կարող է դառնալ «նյարդերի դեղ» թե՛ ֆուտբոլիստների, թե՛ մարզիչների և թե՛ երկրպագուների համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում