Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր նորք նստավայրում դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ շարունակվում է «Սասնա ծռեր» 11անդամի գործով դատական նիստը:
Վատացել է գործով ամբաստանյալ Կարո Եղնուկյանի ինքնազգացողությունը:
Նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտնել է, որ բժիշկները զննել են Եղնուկյանին, որի ճնշումը այդ պահին եղել է 200-130: Բժիշկները ներարկում են արել, որից հետո ճնշումը իջել է մինչև 150-100:
Բժիշկները ավելի ուշ կրկին չափել են Եղնուկյանի ճնշումը, որը կրկին բարձրացել է՝ 180-130: