ԱԺ Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում ««Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծի քննարկմանը հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը բացատրեց, թե ինչով է պայմանավորված, որ նախընտրական քարոզչությանը ուսուցիչներին, բուժաշխատողներին նախագծով որոշակի սահմանափակման մեջ են դիտարկում, իսկ դատախազ, դատավոր, ոստիկան, բացարձակ արգելքի տակ են մտցրել:
«Այս սահմանափակումները, որոնք արդեն կիրառելի են՝ ուսուցիչների, բուժաշխատողների համար չափազանց կարևոր նորություն են, որոնք նախկինում չեն եղել: Նախկինում որոշակի սուբյեկտներ իրավունք չունեին քարոզչություն իրականացնել ծառայողական պարտականությունները կատարելիս: Այո, հարց էր առաջանում՝ ծառայողական պարտականությունների կատարումն աշխատաժամի մեջ է, թե ինչպես: