Արտաշատի Նորաշեն համայնքի բնակիչ Արսեն Ավետիսյանն արդեն շուրջ մեկ տարի է ամեն հինգշաբթի կառավարության շենքի առջև խաղաղ ակցիա է անցկացնում: Նրա պահանջն է բանակը համալրել նոր զենքերով և ապահովել զինվորի անվտանգությունը:
Արսեն Ավետիսյանը ցուցապաստառներին գրել է իր պահանջները՝ որոնցից է, որ իրեն ևս ուղարկեն «Ղարաբաղ՝ Թալիշ ծառայության»: Պահանջում է թալանված միլիարդները հետ գանձել ու զենք գնել, առաջին գիծ ուղարկել ոչ թե ժամկետային զինծառայողներին, այլ կամավորներին ու պայմանագրայիններին և այլն: