ԱԺ Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկմանը «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը հետաքրքրվեց, թե ինչով է պայմանավորված փոփոխությունը, որ վարչական պատասխանատվություն է նախատեսվում մանկավարժների, բուժաշխատողների և մի շարք այլ ոլորտների աշխատողների կողմից քարոզչությամբ զբաղվելու դեպքում։
Նա հարցրեց՝ արդյո՞ք իրավական պրակտիկայում նման երևույթներ բացահայտվել են, թե՞ սրանք զուտ տնտեսական փոփոխություններ են։