Էլեկտրոնիկա արտադրող ճապոնական Panasonic ընկերությունն այսօր հայտարարել է էլեկտրական մեքենաների համար պրիզմային մարտկոցների լայնածավալ արտադրության մասին: Ձեռնարկությունը գտնվում է Չինաստանում:
Գործարանը, որի կառուցման վրա ծախսվել է 400 միլիոն դոլար, գտնվում է չինական Դալյան քաղաքում: Նախկինում այնտեղ արտադրվում էին LCD վահանակներ: Սակայն ներկայումս հեռուստացույցների պահանջարկն ամբողջ աշխարհում ընկնում է, իսկ օրեցօր աճող էլեկտրական մեքենաների շուկան անընդհատ պահանջում է մեծ քանակությամբ մարտկոցներ:
Panasonic-ն էլեկտրոնիկայի միակ արտադրողը չէ, որ վերջերս փոխել է արտադրության ուղղությունը՝ դեպի մարտկոցների արտադրությունը: Samsung-ը նույնպես զբաղվում է դրանց արտադրությամբ: