ԱԺ Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկման է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը:
Հիմնական զեկուցող Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ վարչական ռեսուրսի չարաշահումն ընտրական գործընթացում, այդ թվում և հանրաքվեին, միշտ միջազգային կառույցների զեկույցներում տեղ է գտել, որ հանրային ծառայողները, պաշտոնական անձինք կարող են ռեսուսրներ օգտագործել իշխող թեկնածուի օգտին:
«Այս փոփոխությամբ հստակ սահմանափակում ենք վարչական ռեսուրսի օգտագործումը ոչ միայն թեկնածուների համար, այլև մնացած բոլոր անձանց համար, հանրային ծառայողների, որոնք հնարավոր է՝ օգտագործեն իրենց ունեցած մարդկային, ֆինանսական ռեսուրսը»,-ասաց նա: