YouTube վիդեոհոսթինգն արգելել է իր մոդերատորներին, որոնք զտում են կասկածելի կոնտենտը, զբաղվել իրենց պարտականությամբ օրական 4 ժամից ավելի: Այս մասին հայտնել է ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Սյուզեն Վոյժիտսկին՝ փոխանցում է The Verge-ն:
«Դա իսկական խնդիր է, ես ինքս էլ անցյալ տարի շատ ժամանակ եմ ծախսել այդ կոնտենտի դիտման վրա: Դա շատ բարդ է»,- ասել է նա՝ հստակեցնելով, որ ընկերության ղեկավարությունը նման քայլի է գնացել իր աշխատակիցների հոգեկան առողջության նպատակով: