Friday, 29 03 2024
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում

Թող պատմաբանները որոշեն՝ ԱՄՆ այցը պատմակա՞ն էր, աննախադե՞պ էր, թե՞ ոչ. Նաիրա Զոհրաբյան

Խորհրդարանական պատվիրակության անդամների այցը ԱՄՆ որակվեց որպես «աննախադեպ», «պատմական» այց։ Սակայն մամուլում արծածումներ եղան հակառակի մասին, նշվեց, որ դեռևս 1993 թվականին ամերիկյան կողմի հրավերով, Բագրատ Ասատրյանի գլխավորությամբ այց եղել է։ Պատվիրակության անդամ, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ձեռնպահ մնաց այցն աննախադեպ, պատմական որակելուց՝ հորդորելով այդպիսի գնահատականներ տալը թողնել պատմաբաններին։

«Ի վերջո, այցի արդյունքները կորոշեն՝ այցը պատմակա՞ն էր, աննախադե՞պ էր, թե՞ ոչ, բայց միանշանակ է, որ այցը շատ կարևոր էր՝ անկախ նրանից, 90-ականների սկզբին մեր գործընկերները եղել են, թե ոչ, համենայնդեպս, մեզ տրամադրած տեղեկատվության մեջ էդպիսի նշում չի եղել։ Մենք հղում ենք արել այն տեղեկատվությունը, որը մեր ձեռքի տակ եղել է։ Ի վերջո, որևէ կերպ չթերագնահատելով 1993 թ-ի մեր խորհրդարանականների այցը ԱՄՆ, ես կարող եմ ասել, որ շատ կարևոր այց էր, ես չէ, որ պետք է բացատրեմ ԱՄՆ-ի դերը համաշխարհային քաղաքականության կերտման գործում»,- շեշտեց նա։

Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց, որ Դոնալդ Թրամփի վարչակարգը փորձում է նոր արտաքին քաղաքական օրակարգով հանդես գալ։ Նաիրա Զոհրաբյանը կարևորեց այն, որ ԱՄՆ-ի հետ հարաբերություններում աջակցման օրակարգից կարողանանք անցնել գործընկերային հարաբերությունների։ Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ ԱՄՆ-ում կարողացել են հստակ մեսիջ փոխանցել գործընկերներին՝ ցույց տալով, որ Հայաստանը կարող է ունենալ արտաքին քաղաքական ինքնուրույն օրակարգ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում