Saturday, 20 04 2024
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն

Սիսիանում 18-ամյա աղջիկը պապի մահվան տարելիցին համագյուղացու «Ֆորդով» վթարի է ենթարկվել ու մահացել

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ ավարտվել է Մերուժան Մուրադյանի գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի հուլիսի 21-ին, ժամը 19-ն անց 10 րոպեին 44-ամյա Մերուժան Մուրադյանը, գտնվելով ալկոհոլ օգտագործած վիճակում, վարել է իր անձնական օգտագործման «Ֆորդ Տրանզիտ» մեքենան:

Սիսիան քաղաքի Իսրայելյան փողոցում նա թույլ է տվել ՃԵԿ համապատասխան կետերի ու օրենքի պահանջներին հակասող գործողություններ՝ գերազանցելով տվյալ ճանապարհահատվածում թույլատրելի առավելագույն արագությունը՝ աջ շրջադարձ կատարելիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, կողային հատվածով հարվածել է ճանապարհին կից քարե պարսպին, ապա առաջ գնալով՝ մեքենայի դիմային հատվածով բախվել է հողաթմբին, կողաշրջվել է, որի հետևանքով 18-ամյա ուղևոր Շուշան Ա.-ն գլխուղեղի վնասվածք է ստացել և հուլիսի 25-ին հիվանդանոցում մահացել է:

Մերուժան Մուրադյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասով:

Մերուժան Մուրադյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել ու հայտնել է, որ դեպքի օրը՝ 2017 թվականի հուլիսի 21-ին իրենց գյուղում մասնակցել է համագյուղացի Հովհաննես Ա.-ի հոր՝ տուժող Շուշանի պապիկի մահվան տարելիցի արարողությանը: Գյուղի մշակույթի տանը օղի է խմել:

Ժամը 16-ի սահմաններում Շուշանի ու նրա ծնողների հետ իր «Ֆորդ» մեքենայով սպասքը մշակույթի տանից տեղափոխել է նրանց տուն: Այնտեղ կրկին սեղան են նստել: Այս անգամ ուրախ բարեմաղթանքներ են հնչել՝ Հովհաննես Ա.-ի որդու ամուսնության ու դստեր՝ Շուշանի՝ համալսարան ընդունվելու առթիվ: Ինքը կրկին օղի է օգտագործել:

Հացկերույթի ժամանակ զանգել է իր եղբայրը, խնդրել է, որ նրա տան բանալիներն ինքը շտապ տանի Սիսիան: Բայց ինքը մերժել է՝ ասելով, թե խմած է:

Քիչ անց զանգել է Սիսիանի բնակիչ Աշոտ Հ.-ն, ով եղբոր տունը գնելու նպատակով ցանկանում էր այն լուսանկարել: Ինքը նրան խաբել ու ասել է, թե Սիսիանի ճանապարհին է:

Դրանից հետո դուրս է եկել Հովհաննեսի տանից: Շուշանը խնդրել է, որ մեքենայով նրան տանի գյուղի մշակույթի տուն՝ պետք է սկուտեղները վերադարձներ:

Ինքը Շուշանին չի մերժել:

Տեսել է, որ Շուշանի մայրը պատուհանից դստերն է տվել սկուտեղները: Շուշանը նստել է իր մեքենայի առջևի աջ նստատեղին:
Միասին նախ գնացել են իր տուն, վերցրել են եղբոր՝ Սիսիանում գտնվող տան բանալիները:

Ճանապարհին՝ գյուղի խաչմերուկում, ինքը Շուշանին առաջարկել է իջնել մեքենայից, ասել է, որ ինքը շտապում է՝ պետք է շտապ Սիսիան հասնի:

Շուշանը չի իջել, ասել է, թե չի ցանկանում սկուտեղները ձեռքին քայլել փողոցով:

Այդ պատճառով միասին ուղևորվել են Սիսիան:

Հասել է եղբոր տուն: Շուշանն էլ է իջել մեքենայից, եղբոր տան դուռը բացել են, Աշոտ Հ.-ն լուսանկարել է տունը:

Մի քանի րոպե հետո ինքն ու Շուշանն իր մեքենայով շարժվել են դեպի իրենց գյուղ: Այդ պահին ինքը հանկարծ վատ է զգացել ու շարժվել է մեծ արագությամբ:

Դրանից հետո հիշում է, որ մեքենան գտնվել է ճամփեզրին՝ վթարված վիճակում, իսկ Շուշանն անշարժ էր… Քիչ անց շտապօգնության մեքենայով նրան տեղափոխել են զինվորական հոսպիտալ…

Մերուժան Մուրադյանն ասել է, թե դեպքի պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ, պատահարի մանրամասները չի հիշում, զղջում է…

Տուժողի իրավահաջորդը՝ Շուշանի հայրը, հայտնել է, որ համագյուղացի Մերուժանի հետ նորմալ հարաբերությունների մեջ է եղել մինչև դեպքը: Դեպքի օրը գյուղի մշակույթի տանը իր հոր մահվան տարելիցի արարողությունն էր:

Դրանից հետո իրենց տանն էլ են սեղան բացել՝ որդու ամուսնության ու դստեր՝ Շուշանի՝ համալսարան ընդունվելու առթիվ:

Մերուժան Մուրադյանը մասնակցել է հացկերույթներին: Իրենց տանը գտնվելու ժամանակ զանգել է Մերուժանի եղբայրը, խնդրել է, որ իր տան բանալիները տանի Սիսիան: Մերուժանն ասել է, թե խմած է, Սիսիան մեկնել չի կարող:

Այդ նույն ժամանակ գյուղի մշակույթի տան աշխատակիցը զանգել է իր կնոջը, պահանջել է մշակույթի տան բանալին ու սկուտեղները՝ հանձնում-ընդունում կատարելու համար:

Շուշանը վերցրել է սկուտեղները ու տանից դուրս է եկել: Մոտ հինգ րոպե անց իրենց տանից դուրս է եկել նաև Մերուժանը:

Որոշ ժամանակ հետո մշակույթի տանից զանգել ու ասել են, որ Շուշանը տեղ չի հասել:

Կինը զանգել է Մերուժանին: Իսկ նա հայտնել է, թե ճանապարհին վթարի է ենթարկվել, Շուշանին տեղափոխել են զինվորական հոսպիտալ…

Հուլիսի 25-ին իր 18-ամյա դուստրը գիտակցության չգալով՝ մահացել է…

Հայրը նշել է, թե չի իմացել, որ Շուշանը Մերուժանի մեքենան է նստել ու նրա հետ գնացել է Սիսիան: Նաև նշել է, թե չի հավատում Մերուժանի ցուցմունքներին… Տուժողի իրավահաջորդը պահանջել է Մերուժանին խիստ պատժի ենթարկել…

Վկա Փայլակ Թ.-ն դեպքի վայրի հարևանությամբ է ապրում: Նա դեպքի օրը իր տան աստիճաններով իջնելիս հավաքված մարդկանց է տեսել, մոտեցել է: Տեսել է, որ «Ֆորդ» մեքենան կողաշրջված է, իսկ պատուհանից կախված է մի ջահել աղջիկ…

Մեքենան ուղղել են, հանել են ամրագոտին ու աղջկան դուրս են բերել մեքենայից: Մինչև շտապօգնության հասնելը ինքը ձեռքերի վրա է պահել աղջկան, ով անգիտակից վիճակում էր: Լսել է, որ «Ֆորդի» վարորդը ասում էր. «Շուշանին փրկեք»:

Դատարանը Մերուժան Մուրադյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասով և դատապարտել է 2 տարի 6 ամիս ազատազրկման՝ 3 տարով զրկելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում