Թեհրանի քաղաքապետ Մոհամադ Ալի Նաջաֆին հրաժարական է տվել առողջական վիճակի պատճառով։ Նա պաշտոնավարել է կես տարի։
«Մենք ստացել ենք Թեհրանի քաղաքապետի պաշտոնանկության խնդրանքը»,– հայտարարել է քաղաքային խորհրդի նախագահ Մոհսեն Հաշեմին։
Դիմումը կուսումնասիրվի մարտի 21-ից հետո, մինչև խորհրդի նիստը Նաջաֆին կշարունակի կատարել քաղաքապետի իր պարտականությունները։
Մոհամադ Ալի Նաջաֆին 66 տարեկան է, նախքան քաղաքապետի պաշտոնում նշանակվելը նա զբաղեցրել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի՝ տնտեսական հարցերով խորհրդականի պաշտոնը։