Խոշորագույն վիդեոհոսթինգը մտադիր է պայքարել Վիքիպեդիայի միջոցով դավադրության տեսություններ տարածելու դեմ:
YouTube-ը դավադրության տեսություններ պարունակող տեսանյութերին Վիքիպեդիայի հղում կավելացնի: Այս մասին SXSW կոնֆերանսի ժամանակ հայտարարել է YouTube-ի գլխավոր տնօրեն Սյուզան Վոջիցկին, հայտնում է The Verge-ն:
New from @YouTube – CEO Susan Wojciki announces a feature to fight conspiracy theories w/ related links to news, Wikipedia #sxsw pic.twitter.com/sLtjdQNqbu
— Maureen Fitzgerald (@movandy) March 13, 2018
Գաղափարի համաձայն`այս կամ այն դավադրության տեսությունը տարածող կամ բացատրող տեսանյութերին բլոկ կավելացվի`Վիքիպեդիայի հակիրճ տեղեկատվությամբ:
Չեզոք նկարագրությունը կտեղադրվի անմիջապես տեսանյութի տակ, և ցանկության դեպքում օգտատերը կկարողանա բացել և կարդալ Վիքիպեդիայի ամբողջական հոդվածը: