Wednesday, 24 04 2024
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ

Կայացել է Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային խորհրդի նիստը

Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային խորհուրդը (ՄԿՈՒԶԱԽ) գումարել է իր հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահի տեղակալ, ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը: Խորհրդի կազմում ընդգրկված են ՀՀ տարածքային կառավարման, աշխատանքի և սոցիալական հարցերի, ֆինանսների, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունների, գործարար ոլորտի և արհեստակցական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, նիստի օրակարգի հիմնական հարցերը զեկուցել է ԿԳՆ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը, այն է՝ ««Որակավորումների բարելավում ավելի լավ աշխատատեղերի համար» ԵՄ բյուջետային աջակցության ֆինանսավորման համաձայնագրի 2017 թվականին կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվության ներկայացում», «Համաձայնագրի 4-րդ նախապայմանի համաձայն վերանայված «Սոցիալական գործընկերության հայեցակարգի» նախագծի ներկայացում և հաստատում», «2018 թվականին մշակման ենթակա թվով 24 նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչների ցանկի ներկայացում և հաստատում» և այլ հարցեր:

Արտակ Աղբալյանը խորհրդի անդամներին նախ հակիրճ ներկայացրել է 2017 թվականին իրականացված աշխատանքները և 2018 թվականի անելիքները, ապա անցում կատարել օրակարգի հիմնական հարցերին: Անդրադառնալով ««Որակավորումների բարելավում ավելի լավ աշխատատեղերի համար» ԵՄ բյուջետային աջակցության ֆինանսավորման համաձայնագրի 2017 թվականին կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվության ներկայացում» հարցին՝ Արտակ Աղբալյանը նշել է, որ 2017 թվականին կատարման ենթակա բոլոր նախապայմանները՝ թվով 31 գյուղատնտեսական մասնագիտությունների պետական կրթական չափորոշիչների և համապատասխան մոդուլային ծրագրերի մշակում և վերանայում, «Սոցիալական գործընկերության հայեցակարգի» նոր նախագծի մշակում, ՄԿՈՒ հաստատություններում կարիերայի ուղղորդման կենտրոնների ստեղծում և համապատասխան մասնագետների պատրաստում, գրեթե ամբողջությամբ իրականացվել են: Արատակ Աղբալյանը հավելել է, որ 2017 թվականի 25 ՆՄՄԿՈՒ հաստատություններում ներդրվել են մարզերի զարգացման և պետության կողմից գերակա ճանաչված ուղղություններին համապատասխան 39 նոր մասնագիտություններ: 2018 թվականին նախատեսվում է ՆՄՄԿՈՒ մասնագիտությունների ցանկի ամբողջական վերանայում, որի գործընթացն արդեն իսկ մեկնարկել է:

Օրակարգի հաջորդ հարցը վերաբերել է վերոնշյալ համաձայնագրի 4-րդ նախապայմանի համաձայն վերանայված Սոցիալական գործընկերության հայեցակարգի նախագծի ներկայացմանը և հաստատմանը: Արտակ Աղբալյանը տեղեկացրել է, որ «Սոցիալական գործընկերության հայեցակարգի» նոր նախագծով առաջարկվել են մի շարք արմատական փոփոխություններ, որոնք, մասնավորապես, վերաբերում են գործատուներին ներկայացնող ոլորտային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ընգրկվածությանը քոլեջների և ուսումնարանների կառավարման խորհուրդների կազմում: Նա անդրադարձել է նաև ՆՄՄԿՈՒ հաստատությունների կառավարման խորհուրդների կազմի և անդամների թվի խնդրին՝ նշելով, որ նոր հայեցակարգում կատարվել են տարբեր կառույցներ ներկայացնող անդամների թվի փոփոխություններ: Հնչեցված բոլոր առաջարկությունները քննարկելուց հետո՝ խորհուրդը որոշել է հաստատել «Սոցիալական գործընկերության հայեցակարգի» նախագիծը՝ հաշվի առնելով առաջարկությունների և դիտողությունների վերաբերյալ խորհրդի որոշումները:

Օրակարգի հաջորդ՝ «2018 թվականին մշակման ենթակա թվով 24 նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչների ցանկի ներկայացում և հաստատում» հարցի վերաբերյալ Արտակ Աղբալյանը նշել է, որ 2018 թվականի համար նախատեսված է թվով 24 գյուղատնտեսական մասնագիտությունների պետական կրթական չափորոշիչների և համապատասխան մոդուլային ծրագրերի մշակում: Նիստը վարող Մանուկ Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել խորհրդի անդամներին՝ ՄԿՈՒԶԱԽ-ին աջակցության համար՝ 2017թ. նախատեսված մշակման և վերանայման ենթակա գյուղատնտեսական մասնագիտությունների ցանկերը հավանության արժանացնելու և հաստատելու համար, քանի որ դրանք հանդիսանում են ԵՄ աջակցության ծրագրի նախապայմաններից մեկը: Մանուկ Մկրտչյանի խոսքով՝ ԵՄ ծրագրի նախապայմանը ենթակա է պարտադիր կատարման՝ առաջարկելով հաստատել 2018 թվականին մշակման ենթակա ներկայացված 24 մասնագիտությունների ցանկը և ամրագրել, որ խորհրդի անդամները քայլեր կձեռնարկեն՝ գերակայություն համարվող տնտեսության ուղղությունների և աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագիտությունների պետական կրթական չափորոշիչները մշակելու նպատակով լրացուցիչ միջոցներ գտնելու համար:

ՄԿՈՒԶԱԽ-ի նիստում ընդգրկված բոլոր օրակարգային հարցերը հավանության են արժանացել և ընդունվել նիստի անդամների կողմից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում