«Մենք նրան հիշում ենք ոչ միայն որպես «Հաց բերող», այլև լույս բերող: Նա կտրեց խավարը և լույս բերեց հայ ժողովրդին»,-«Սասնա ծռերի» գործով այսօրվա նիստում հայտարարեց ամբաստանյալներից Պավել Մանուկյանը:
Նա հիշեցրեց, որ մարտի 16-ին լրանում է «Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահվան մեկ տարին: «Արթուր Սարգսյանի մարդ-տեսակը պետք է պահպանել՝ հանուն հայ ժողովրդի»,-նշեց Պավել Մանուկյանը: