Վիդեոհոսթինգի հավելվածն ինտերֆեյսի թարմացում է ստացել: Նախկինում այս առանձնահատկությունը միայն ստացիոնար համակարգիչներն ունեին:
Սմարթֆոնների YouTube հավելվածը մութ ֆոն է ստացել: Նոր դիզայնը հասանելի է Android և iOS տարբերակներում: Այն ակտիվացնելու համար անհրաժեշտ է մուտք գործել կարգավորումներ բաժինը և ընտրել «մութ ֆոնը»: Այնուհետև հավելվածի ինտերֆեյսը սև կդառնա:
Ավելի վաղ YouTube-ն այս այսպիսի դիզայն էր ստացել ստացիոնար համակարգիչներում: Այն ժամանակ մշակողները հայտարարեցին, որ սա գիշերային ֆոն է և նվազեցնում է աչքերի լարվածությունը տեսանյութեր դիտելիս:
Առայժմ նորարարությունը հասանելի չէ բոլոր երկրներում: Յուրաքանչյուր երկրում թողարկման կոնկրետ ժամկետներ չեն հաղորդվում: