Lamborghini ընկերությունը, Կանադայի Cervelo Cycles ընկերության հետ համատեղ, թողարկել է Cervélo P5X հեծանիվը: Նորույթը, որը նախատեսված է տրիատլոնիստների համար, ներկայացվել է Ժնևի ավտոսրահում:
Հեծանիվը դեղին գույնի է, կմախքի վրա`Y-աձև հետքով, հաղորդում է Lamborghini-ի պաշտոնական կայքը:
.@Lamborghini leaves its marque on the @cervelo P5x
Italian supercar influence on striking time trial designhttps://t.co/eHpoYX3tsH pic.twitter.com/nTwQ2XbEbe
— Cyclingnews.com (@Cyclingnewsfeed) March 13, 2018
Հեծանիվը կթողարկվի ընդամենը 25 օրինակով: Դրա պաշտոնական արժեքը դեռևս հայտնի չէ, սակայն աղբյուրները նշում են, որ մեկ հեծանիվի գինը կկազմի 20 հազար դոլար: