Friday, 29 03 2024
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»

Խախտվել են մարդու իրավունքները և լրագրողական էթիկան. Դիտորդների խումբը՝ ՔԿՀ կանանց ծաղրող ռեպորտաժի մասին

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը իր խորը մտահոգությունն է հայտնում «Լավ երեկո» հաղորդման շրջանակներում «Արդարության հետքերով» խորագիրը կրող թողարկման վերաբերյալ, որը նկարահանվել է «Աբովյան» ՔԿՀ-ում և հեռարձակվել Հայաստանի հանրային հեռուստաընկերության երեթով։

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Տեսանյութում ակնհայտ ծաղրի են ենթարկվում կանայք, որոնք անազատության մեջ են և արդեն իսկ գտնվում են խոցելի վիճակում։ Խումբը նման մոտեցումը համարում է մարդու իրավունքների կոպտագույն խախտում, ինչը հակասում է միջազգային մի շարք կոնվենցիաներին, այդ թվում Մարդու իրավունքների եվրոպական և ՄԱԿ-ի «Կանանց նկատմամաբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիաներին։

Նաև հաղորդումը պատրաստված է լրագրողական էթիկայի կոպտագույն խախտմամբ և անազատության մեջ պահվող անձնանց հանդեպ ակնհայտ խտրական վերաբերմունքով, ինչն էլ ավելի արտահայտված է կանանց դեպքում, որոնք, ըստ միջազգային հեղինակավոր կառույցների հետազոտությունների ավելի են «պիտակավորվում» և նրանց հետագա սոցիալիզացիան առավել բարդ է լինում։

Այստեղ ակնհայտ է թե՛ լրատվամիջոցի՝ Հանրային Հեռուստատեսության պատասխանատվությունը, թե՛ ՀՀ արդարադատության նախարարության զգոնության և աչալրջության պակասը, առանց որի գիտության ու թողտվության չէր կարող տեղի ունենալ նման նկարահանում։ Ուստի՝

Պահանջում ենք․

Հանրային հեռուստաընկերությունից

– հանդես գալ տեսանյութում տեղ գտած լրագրողական էթիկայի խախտման վերաբերյալ հանրային բացատրությամբ

– հաղորդման մեջ ցուցադրված կանանցից և նրանց ընտանիքներից հրապարակային ներողություն խնդրել

ՀՀ արդարադատության նախարարությունից

– տեղեկացնել, արդյոք ուսումնասիրվել է լրագրողի գործունեությունն ու նպատակը

– ի՞նչ հիմնավորմամբ է տվյալ «հումորային» հաղորդմանը հնարավորություն ընձեռնվել մուտք գործել «Աբովյան» ՔԿՀ տարածք, քանի որ հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ լրատվամիջոցների դիմումիները մերժվում են նախարարության կողմից։

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում արձանագրած հրատապ խնդիրների, այս միջադեպի և այլ նմանատիպ շարունակական բնույթ կրող խնդիրների լուծումների առաջարկություններ տալու նպատալով Խումբը մամլո ասուլիս է կազմակերպելու, որի մասին առանձին հայտարարություն կտարածվի մոտակա օրերին»:

Նշենք, որ նույն թեմային անդրադառնալով ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում նշել է. «Կարծում եմ, որ դա անթույլատրելի է, ինքս շատ մտահոգված եմ այդ դեպքով և շատ լուրջ քննարկում եմ ունենալու Հ1-ի ղեկավարության հետ, որովհետև սա առաջին դեպքը չէ, այլ երկրորդ լուրջ բացթողումն է, որ տեղի է ունեցել Հ1-ի կողմից։ Մենք դա քննարկման առարկա կդարձնենք»:

Հիշեցնենք, որ մարտի 8-ին Հ1-ի «Լավ երեկո» հաղորդման լրագրողը հնարավորություն էր ունեցել մուտք գործել ՔԿՀ և զրուցել ամենախոցելի խավի՝ ազատազրկված կանանց հետ: Կանանց իրավունքների պաշտպանության օրը դատապարտված կանայք ծաղրի առարկա էին դարձել: Ռեպորտաժի ժամանակ կադրից դուրս պարբերաբար հնչում էր ծիծաղի ձայն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում