Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Հնարավոր փոփոխություններ՝ «Արսենալում». Լոնդոյան թիմի մեկնարկային կազմը՝ «Միլանի» դեմ խաղում

Եվրոպա լիգայի խաղարկության 1/8-րդ եզրափակչի պատասխան խաղում վաղը Լոնդոնի «Արսենալը» «Էմիրեյթս» մարզադաշտում կմրցի «Միլանի» հետ: Հիշեցնենք, որ այս թիմերի միջև մարտի 8-ին «Սան Սիրո» մարզադաշտում տեղի ունեցած մրցավեճն ավարտվել էր «Արսենալի» հաղթանակով՝ 2:0 հաշվով:

Թվում է, թե «Արսենալի» մասնակցությունը քառորդ եզրափակչում արդեն իսկ ապահովված է: Միևնույն ժամանակ պետք է հաշվի առնենք, որ «Արսենալը» վերջին շրջանում աչքի է ընկնում անկայուն խաղով, ինչը առիթ էր հանդիսացել երկրպագուների կողմից տնային հանդիպումները բոյկոտելու: Եվրոպա լիգայի խաղարկության 1/16-րդ առաջին խաղում «Արսենալը» հյուրընկալվելիս 3:0 հաշվով հաղթել էր շվեդական «Էսթերսունդին»: Պատասխան խաղում շվեդական թիմին հաջողվեց 2 գնդակ ուղարկել մրցակցի դարպասը, իսկ «Արսենալը» կարողացավ միայն մեկ գոլով պատասխանել:

Հիշեցնենք, որ «Միլանի» հետ առաջին հանդիպումը բեկումնային եղավ «Արսենալի» համար, որը մինչ այդ 4 անընդմեջ պարտություն էր կրել: Այս հանդիպումը բեկումնային էր նաև Հենրիխ Մխիթարյանի համար, որն առաջին գոլը խփեց «Արսենալի» կազմում, իսկ օրեր անց Պրեմիեր լիգայի շրջանակներում «Ուոտֆորդի» դեմ խփեց երկրորդ գոլը՝ կատարելով նաև գոլային փոխանցում:

Չնայած «Միլանի» հետ խաղում տարած հաղթանակին՝ «Ուոտֆորդի» դեմ մրցավեճում «Էմիրեյթսը» կրկին լեցուն չէր: «Մենք միշտ խաղում ենք երկրպագուների համար, անկախ նրանից՝ մարզադաշտը լեփ-լեցո՞ւն է, թե՞ ոչ: Հավատացեք, որ միշտ ներդնում ենք ողջ ներուժը նրանց համար, ովքեր գալիս են մեզ աջակցելու: Նրանք, ովքեր «Էմիրեյթսում» ոգևորում են մեզ, իրական երկրպագուներ են: Այն մարդկանց, որոնք գալիս են մարզադաշտ միայն այն ժամանակ, երբ հաղթում ենք, ոչինչ չունենք ասելու: Շնորհակալություն այն երկրպագուներին, որոնք աջակցում են մեզ»,- հայտարարել է Մխիթարյանը:

Այս պահին դժվար է ասել՝ վաղվա խաղում «Էմիրեյթսը» լեցուն կլինի՞, թե՞ ոչ: Այն, որ Վենգերը վաղը կպայքարի մարտական կազմով, կարծում ենք՝ ակնհայտ է: «Արսենալը» «Միլանի» արգելքը կարող է հաղթահարել նույնիսկ մեկ գնդակի տարբերությամբ պարտվելով, բայց այս արդյունքը, ինչպես նաև ոչ-ոքին կրկին անգամ չի ընկալվի ֆանատների կողմից: Առկա իրավիճակում «Արսենալի» համար անչափ կարևոր է հաղթելը մարտական ոգին բարձր պահելու համար:

«Միլանի» դեմ առաջին խաղում Վենգերը նախընտրել էր 4-3-2-1 մարտավարությունը: Հենակետային կիսապաշտպանի գոտում նա օգտագործել էր միանգամից 3 ֆուտբոլիստների՝ Ուիլշերին, Ջակային և Ռեմսիին: Սա, կարելի է ասել, բարիկադ էր պաշտպանության օղակին ընդառաջ: Ավելին, ուժեղացնելով կիսապաշտպանության կենտրոնը՝ Վենգերը ավելի ազատ գործելու հնարավորություն էր տվել Օզիլին և Մխիթարյանին:

Ըստ փորձագետների՝ առաջիկա խաղում Վենգերը կպայքարի 4-2-3-1 դասավորությամբ: Մասնավորապես, դարպասում կլինի Օսպինան, իսկ պաշտպանության կենտրոնում՝ Կոսելնին և Հոլդինգը: Աջ եզրում կխաղա Բելերինը, իսկ ձախից՝ Մոնրեալը: Կիսապաշտպանության կենտրոնում կգործեն Ջական և Ռեմսին: Ենթահարձակվողի դիրքում կլինի Ուիլշերը, իսկ աջ եզրում՝ Հենրիխ Մխիթարյանը: Ձախ եզրում էլ հանդես կգա Օզիլը, իսկ կենտրոնական հարձակվողի դիրքում՝ Ուելբեքը:

«Ուոտֆորդի» հետ հանդիպման համեմատ «Արսենալի» կազմում կլինեն փոփոխություններ: Հիշեցնենք, որ կենտրոնական հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգն իրավունք չունի «Արսենալի» կազմում մասնակցելու Եվրոպա լիգայի խաղարկությանը: Սպասվում է, որ վաղը մեկնարկային կազմում կլինեն Բելերինն ու Մոնրեալը, որոնք վնասվածքի պատճառով շարքից դուրս էին եկել: Այս անգամ հիմնական կազմում չեն լինի դարպասապահ Չեխը, պաշպաններ Մետլենդ-Նիլսը, Կոլաշինացը, ինչպես նաև կիսապաշտպաններ Իվոբին և Էլնենին: Ուիլշերին առաջ քաշելով՝ Վենգերը հնարավորություն կտա, որպեսզի Մխիթարյանն ու Օզիլը ավելի հարձակողական ֆուտբոլ խաղան:

Հնարավոր այս փոփոխությունները, կարծում ենք, «Արսենալի» խաղին սրություն կհաղորդեն: Նշենք, որ Վենգերը Ուելբեքին ստիպված է օգտագործում որպես միակ նոմինալ հարձակվող, քանզի կենտրոնական հարձակվող Ալեքսանդր Լակազետը դեռևս չի ապաքինվել վնասվածքից: Հետևաբար կրկին անգամ «Արսենալի» առջևի գծում արդյունավետ գործողությունները էապես կախված կլինեն Մխիթարյան-Օզիլ խաղային զույգից:

Բուքմեյքերները գրեթե չեն կասկածում, որ հաջորդ փուլի ուղեգիրը կնվաճի «Արսենալը»: Նման ելքի համար սահմանված է ընդամենը 1.06 գործակից: «Միլանի» քառորդ եզրափակիչ դուրս գալը գնահատված է 8.5 գործակցով: Առաջիկա մրցավեճում «Արսենալի» հաղթանակը գնահատված է 2.12, ոչ-ոքին՝ 3.5, իսկ «Միլանի» հաղթանակը՝ 3.6 գործակցով:

Նկատենք, որ «Արսենալի» հաղթանակի հնարավորությունը բուքմեյքերներն այնքան էլ բարձր չեն գնահատում: Հենրիխ Մխիթարյանի գոլի հեղինակ դառնալու համար սահմանված է 3.05 գործակից:

«Արսենալ»-«Միլան» հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 00:05-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում