Wednesday, 24 04 2024
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞

Միջադեպը հարթվել է․ Երուսաղեմի հայ հոգևորականը երկնային հրաշքներ չի տեսել

Երուսաղեմում՝ Հարության տաճարում, Քրիստոսի գերեզմանի վրա արդեն վառված կանթեղ է դրված, որից էլ վառում ենք մոմերը և բաժանում ժողովրդին։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Երուսաղեմում Հայ առաքելական եկեղեցու քահանա Սամուել Աղոյանը՝ մեկնաբանելով Սուրբ կրակի մասին լրագրողի հետ զրույցում իր ասածը, որը վիճաբանության առիթ էր դարձել իր և հույն հոգևորականի միջև։

Նրա խոսքերով՝ գուցե նախկինում եղել են հրաշքներ, բայց ինքն անձամբ նման բանի ականատես չի եղել։

«Հեռուստաալիքի լրագրողը հանդիպում ունեցավ ինձ հետ, միասին նաև Քրիստոսի գերեզման գնացինք, այնտեղ էլ որոշ բացատրություններ տվեցի, և երբ հարց տվեց լույսը հանելու արարողության վերաբերյալ, ես իմ փորձառությունը ներկայացրի, քանի որ երեք անգամ պատրիարքի և եպիսկոպոսների հետ ներկա եմ եղել այդ արարողությանը՝ 2000, 2001 և 2002 թվականներին։

Ես ասացի, որ գերեզմանի վրա դրվում է արդեն վառված կանթեղ, և երբ ես և հունաց պատրիարքը ներս մտանք գերեզման, աղոթեցինք, որից հետո մեր մոմերը վառեցինք վառված կանթեղից։ Այսինքն՝ երկնքից լույս չիջավ»,- նշեց Սամուել Աղոյանը՝ հավելելով, որ այդ արարողությունը Քրիստոսի հարության հիշատակին է նվիրված։

Նա նշեց, որ իրականում պատմության մեջ եղել են դեպքեր, երբ երկնքից լույս իջել է և կանթեղները վառվել են, բայց ինքն անձամբ այդպիսի երկնային հրաշքներ չի տեսել։ «Իմ եկեղեցական եղբայրները, որոնք նույնպես այդ արարողություններին մասնակցել են, իրենք էլ չեն տեսել հրաշքը։ Բայց մենք հավատում ենք հրաշքների, կարող է նման բան պատահել, բայց այս պարագայում ինչ որ տեղի է ունեցել մինչև այսօր, մենք հրաշք չենք տեսել։ Մեր և հունաց տարբերությունն այն է, որ իրենք միշտ հայտարարում են, որ Աստված լույսը հունաց պատրիարքին է տալիս, կանթեղն ու մոմերը վառում է, և իրենց համար դա հրաշք է, որ կատարվում է։ Բայց իրականում, ես ասացի, որ եթե այդպիսի բան լիներ, ես էլ պիտի տեսնեի։ Հրաշքն այս դեպքում անհատական չէր կարող լինել։

Եթե այդ հրաշքը պատահում է ամեն տարի, ինչպես պնդում են հույները, այդ դեպքում ինչու այդ արարողությունը Քրիստոսի գերեզմանի մուտքի մոտ չենք անում, որ բոլորը տեսնեն։ Ինչո՞ւ ծածուկ անել, տարբեր բաներ ասել և թաքցնել ճշմարտությունը։ Ես ընդամենը դա եմ ասել, որ ամեն տարի հրաշք չի պատահում։ Դրանից էլ իրենք սկսեցին նեղանալ»,- ներկայացրեց նա։

Դիտարկմանը, որ հույներն ավելի շատ միստիկ բաների վրա՞ են շեշտը դնում, Հայր Սամուելը նշեց. «Գուցե նման բաներ լինում են, բայց իրենք ասում են, որ ամեն տարի երկնքից լույս է իջնում և վառում կանթեղը։ Մինչդեռ, մենք և հույները մեր մոմերը վառում ենք վառված կանթեղից, որը դրված է գերեզմանի վրա։ Մեր արարողությունը իր մեջ միստիկ բան ունի, որը խորհրդանշում է Քրիստոսի հարությունը»։

Նա հավաստիացրեց, որ այդ միջադեպն անցել է, հույներն ասել են, որ հայերի հետ վիճաբանության մեջ չեն։

Անդրադառնալով Երուսաղեմում պարբերաբար հայերի և հույների միջև տեղի ունեցող միջադեպերին, նա ասաց, որ այո, նման բաներ պատահում են. «Հայերի և հույների միջև պարբերաբար անհամաձայնություններ են լինում։ Այո, երբեմն պատահում է, և կարող է պատահել, երբ հայերն ու հույները համաձայն չեն լինում արարողության ձևին»։

Հիշեցնենք, որ վիճաբանությունը տեղի է ունեցել հայ և հույն եկեղեցականների միջև Տիրոջ գերեզմանի տաճարում «հրաշափառ կրակի» իջնելու մասին ռեպորտաժի նկարահանման ժամանակ: Երբ Սամուել Աղոյանն ասել է, որ հրաշք չի կատարվում, հույն հոգևորականը պահանջել է անջատել տեսախցիկը և ասել է, որ հայ քահանան ստում է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում