Thursday, 18 04 2024
15:20
Խորվաթիայի գործող վարչապետի կուսակցությունը հաղթել է
Քաղաքացին մարիխուանայով փաթեթը գցել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում
15:10
Դինա Տիտուսն ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանը կներկայացնի Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու ակտ
Չինաստանն աջակցում է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, «Գոտի և ճանապարհ»-ի շրջանակներում համագործակցության հնարավորություն տեսնում
Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն
Խաղ Երեւանի «թիկունքում». ովքեր են խաղացողները
14:50
Երևանի կոնյակի գործարանը մեկնարկել է խաղողի գնման պայմանագրերի ստորագրման գործընթացը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:40
Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու
Աղդամում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի գործունեությունը կդադարեցվի
Փոխնախարարը ընդգծել է հանքարդյունաբերության ոլորտում ԱՄՆ-ի համագործակցության կարևորությունը
Արգել գյուղի մոտ մեքենան շրջվել է. կա զոհ
«Հայաստանի իշխանություններից հստակ արձագանք ենք սպասում հայտնված վկայությունների վերաբերյալ». Զախարովա
14:10
ԱՄՆ Սենատը դադարեցրել է ներքին անվտանգության նախարար Մայորկասի իմփիչմենթը
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:50
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Ռուսաստանը երբեք ինքնակամ դուրս չի եկել իր ներկայության գոտուց. պարտադրված քա՞յլ, թե՝ գործարք
13:40
Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
13:30
Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
13:20
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական
Սամվել Վարդանյանը տուժող է ճանաչվել
Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցում պատրաստ ենք աջակցել Հայաստանին. Լիտվայի վարչապետն՝ Ալեն Սիմոնյանին
Թբիլիսիում բողոքի ցույցերի երրորդ օրն է. կան ձերբակալվածներ
Հայաստանն ու Սաուդյան Արաբիան պայմանավորվել են խթանել կապերը թվային կառավարման ոլորտի առաջատար ընկերությունների միջև
13:00
Բրեդ Շերմանը կարևորում է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրամադրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին տրվող բոլոր օգնությունների կրճատումը
Միրզոյանը սաուդական կողմն առաջարկել է «ճանապարհային քարտեզ» փոխհամաձայնեցնել
ԼՂ-ից 330 ուսուցիչ մարզային դպրոցներում աշխատանքի է անցել առանց մրցույթի՝ 30% հավելավճարով
«Բրյուսովի համալսարան» անորոշ անունը ժամանակավրեպ է. այն պետք է վերադառնա իր նախկին կոչմանը
Թարգմանիչների խնդիր ունենք. Փաշինյանը` Բրյուսովի համալսարանի նոր ռեկտորին

Հայաստանը պատերազմ չի հայտարարի ԱՄՆ-ին

Երեկ խորհրդարանի շենքում տեղի է ունեցել Հայաստանի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի և ՌԴ Դաշնային խորհրդի Միջազգային գործերի կոմիտեի համատեղ նիստը: Նիստը ընթացել է փակ ռեժիմով: Թե ինչու փակ, անհայտ է: Դատելով պաշտոնական հաղորդագրությունից, նիստի ժամանակ քննարկվել է հայ-ռուսական հարաբերությունների սերտացման, ԵԱՏՄ շրջանակներում ապրանքաշրջանառության մեծացման, ներդրումների խրախուսման, Վերին Լարսի անցակետին այլընտրանքային ճանապարհների բացման անhրաժեշտության և նման այլ հարցեր: Թե ինչ գաղտնի բան կա օրակարգում կամ հնչած ելույթներում, առաջին հայացքից, դժվար է հասկանալ: Բայց պարզվում է, որ նիստը իսկապես իմաստ ուներ անցկացնել գաղտնիության պայմաններում: Չգիտես` ինչ պատճառներով, նիստը սկսվել է խորհրդարանի 334 դահլիճում, իսկ հետո տեղափոխվել Ոսկեզօծ դահլիճ: Ըստ հայ պատգամավորների` ռուսաստանցի հյուրերը բողոքել են, որ իրար մեջքով նստելը այնքան էլ հարմար չէ և ուզում են, որ կլոր սեղան լինի, որպեսզի բոլորը տեսնեն բոլորին, պարզ կարողանան զգալ ընդհանուր տրամադրությունը: Ընդունող կողմն էլ անմիջապես բավարարել է նրանց ցանկությունը:

Նիստի մասնակից մեր զրուցակիցները պնդում են, որ նիստի ընթացքում ռուսական կողմը անընդհատ կարևորել է արտաքին քաղաքականության հարցերում միասնական դիրքորոշման որդեգրման անհրաժեշտությունը: Պարզ ասած` ինչ դիրքորոշում, որ ունի Ռուսաստանը, Հայաստանը պետք է մեխանիկորեն հետևի դրան: Իսկ ավելի կոնկրետ՝ Ռուսաստանում այսօր ոչ թե օրեցօր, այլ ժամ առ ժամ մեծանում է հակաամերիկյան հիստերիան: Միացյալ Նահանգները տնտեսական պատժամիջոցներ է կիրառում Ռուսաստանի նկատմամբ, իսկ Ռուսաստանը դրան հակադրում է հակաամերիկանիզմը: Ռուս պատգամավորների ասածն այն է եղել, որ ԱՄՆ-ի դեմ մենք պետք է հանդես գանք մեկ ընդհանուր և միասնական ճակատով: Ռուսաստանցի պատգամավորների տրամաբանությունը հետևյալն է. եթե Հայաստանը և Ռուսաստանը դաշնակիցներ են, իսկ ԱՄՆ-ը Ռուսաստանի թշնամին է, ապա պետք է, որ Հայաստանը ևս ԱՄՆ-ին վերաբերվի որպես թշնամի երկրի:

Նիստի մասնակից հայ պատգամավորներից որոշները ձայնակցել են ռուս կոլեգաներին, որոշներն էլ ուղղակի չեն հակադարձել նրանց, չցանկանալով փչացնել հայ-ռուսական դարավոր բարեկամության ընդհանուր ֆոնը: Մինչդեռ, հայ պատգամավորներն արդեն մասնավոր զրույցների ժամանակ բողոքում էին, թե ինչու այդ նույն Ռուսաստանը չի առաջնորդվում նույն դաշնակցային սկզբունքով, և ոչ միայն՝ Հայաստանի թշնամի Ադրբեջանին չի համարում իրեն թշնամի երկիր, այլ ճանաչում է ռազմավարական գործընկեր և զինում է ամենաժամանակակից զինատեսակներով: Իհարկե, հայ պատգամավորները այս հանդիպման ժամանակ բարձրացրել են Ռուսաստանի կողմից զենքի մատակարարման հարցը: Ուղղակի դա արվում է շատ մեղմ, այնպես որ, հանկարծ ռուսները դա չընկալեն որպես մեղադրանք, այլ որպես անհանգստություն, որպես արարողակարգային մի նախադասություն, որը պետք է հնչեցվի հավուր պատշաճի: Ռուսները դրա պատասխանն էլ ունեն, նրանք միշտ և այս անգամ ևս ասել են, թե բա հանգիստ եղեք, մենք կողմ ենք խնդրի խաղաղ կարգավորմանը, ինչը նշանակում է, որ զենք է, վաճառում ենք, Ադրբեջանն էլ գնում է, բայց հաստատ այդ զենքը չի օգտագործելու, որովհետև մենք պատերազմին դեմ ենք: Թե ինչ արժեք ունեն նման հավաստիացումները, հայ հասարակությունը, ամենայն մանրամասնությամբ, տեսավ 2016թ. Ապրիլյան պատերազմի ժամանակ:

Ինչ վերաբերում է հակաամերիկանիզմին: Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում մեծ թվով պատգամավորներ կան, ովքեր Միացյալ Նահանգների ջերմ երկրպագուներ են: Նրանք Նահանգների երկրպագուներ են լայն սպեկտրով՝սկսած քաղաքական, տնտեսական, այնպես էլ սեփական ապագան այդ երկրի հետ կապելու առումով: Նրանք իհարկե կարող են շատ հանգիստ պատասխանել ռուսաստանցի պատգամավորներին, բայց դրա համար չունեն բավարար ինքնուրույնություն: Պաշտոնական քաղաքականությունը ստիպում է նման իրավիճակներում լսել ու լռել: Դե մեծ երկրի պատգամավորներ են, կգան, կխոսեն, կգնան, նրանց շշպռելուց, միևնույն է, ոչ մի օգուտ չկա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում