Հետազոտողները կարծում են, որ կանոնավոր սեքսի շնորհիվ օրգանիզմում արտադրվում է օքսիտոցին հորմոնը:
Բրիտանացի գիտնականները վստահ են, որ մերձեցումն օգնում է երիտասարդացնել մարմինը և ավելի երկար պահպանել տոնուսը: Ըստ նրանց` այն օգտակար է և՛ տղամարդկանց և՛ կանանց համար, բայց պետք է լինի կանոնավոր:
Այսպիսով, փորձագետների կարծիքով, օքսիտոցինը`սիրո և գրկախառնության հորմոնը, մարմնի վրա ունի բառացիորեն կախարդական ազդեցություն: Մասնավորապես, այն հարթեցնում է մաշկը, ինչպես նաև դրականորեն է ազդում մկանների տոնուսի վրա:
Նշվում է, որ սեքսը բարձրացնում է արյան հոսքը և ամրացնում սրտանոթային համակարգը: Բացի դրանից, այն դրական զգացողություններ է հաղորդում: